Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Եվաի հեքիաթը դդմիկի շուրջ

Այսօր՝ օրվա 2-րդ կեսին  մենք երեխաների հետ հավաքվեցինք դդմիկների շուրջ: Եվան մեզ համար պատմեց շատ գեղեցիկ  հեքիաթ: Հեքիաթից հետո խաղացինք դդմիկներով, երեխաների հետ քնարկեցինք և պատմեցինք այն ամենի մասին ինչ պատրաստեցինք և սովորեցինք դդմածեսին: Եվ մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մեր կրթահամալիրը ուրիշ է:

Դդմից թաղարներ

Այսօր սկսեցինք իրագործել «Դդմից թաղարները» ուսումնական նախագիծը և պատրաստեցինք դդմից թաղարներ «Դդմածեսին» ընդառաջ: Մեզ օգնեց այդ հարցում ծնողական ակումբից՝ Նարեի մայրիկը: Իսկ վերջում ստացանք շատ գեղեցիկ և բուրավետ թաղարներ:

Խմորից դդմիկները

Այսօր շատ հաճելի օր անցկացրինք Սաթենիկ Սիմոնյանի 1 ին դասարանցիների հետ: Առաջին փուլում՝ ծանոթացանք դդմի հետ: Եկրորդ փուլում՝ թղթի վրա նկարեցինք մեր պատկերացրաց դդմիկները: Երրորդ փուլում՝ երեխաներն իրենց նկարները վերածնեցին խմորի տեսքով: Շա~տ հաճելի և տպաորիչ օր ունեցա 1 ին դասարանցիների հետ: Այս կրթահամալիրում ամեն մի օր անցնում է անչափ հետաքրքիր և չկրկնվող:

Ճաշացանկ 29.01.2020֊31.01.2020

Չորեքշաբթի

Նախաճաշ `

միրգ,ջեմ,կարագ,պանիր, կակաո, հաց

ճաշ`

աղցան, կարտոֆիլի պյուրե,պանիր, հաց

Հետճաշիկ`

Սպաս,շոկոլադ, հաց,թխվածքաբլիթ

Հինգշաբթի

Նախաճաշ՝

Միրգ,կաթնաշոռ, թթվասեր,պանիր, հաց

Ճաշ՝

Գազար,կաղամբ, հավով֊բրնձով ապուր, հաց,պանիր

Հետճաշիկ՝

Մածուն, թթվասեր,վերմիշելով փլավ,հաց

Ուրբաթ

Նախաճաշ՝

Միրգ,թեյ,բիսկվիթ,պանիր, հալվա,հաց

Ճաշ՝

պանիր,գազաթ,մսով֊կարտոֆիլով սոուզ,հաց

Հետճաշիկ՝

Աղցան, ոսպով֊բրնձով փլավ,հաց

Շաբաթվա աշխատանքային գործունեություններ 29.01.2020֊30.01.2020

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ձմեռային- պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Չորեքշաբթի ֊ Դդմիկաշարք`սաների հետ կատարելու ենք ֆոտոսեսիա և fashion ցուցադրություն…

Հինգշաբթի ֊Դդմի թաղարները`սաների և ծնողական ակումբի հետ պատրաստելու ենք թաղարներ…

  • Ուրբաթ ֊ Արևելքի ղափաման`մեր նախակրթարանում կբուրի ղափաման մեղրը մեջը ղափաման, չիր ու չամչով ղափաման, եղ-բրնձով ղափաման, համով-հոտով ղափաման…

Վերապատրաստում օր 4-րդ

Օրը սկսվեց՝ Մեդիաուրբաթ-համերգով : Մեզ ներկայացրեցին, միասնական ազգային պարերգեր և շատ գեղեցիկ միասնական ազգային խաղ-պար <<Կռնկավե>>: Համերգից հետո մեծ ոգևորվածությամբ սկսեցինք քննարկել մեր ուսումնական նախագծերը: Ամփոփմանը մասնակցում էին՝ Արևելյան-դպրոց-պարտեզի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյանը, Քոլեջի ղեկավար՝ Տաթև Բլեյանը և Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավար՝ Գոհար Բալջյանը: Ամենավերջում պատասխանեցինք ղեկավարների հարցերին:

«Դդմից թաղարները» ուսումնական նախագիծ


Նախագիծ՝ «Դդմից թաղարները»

«Դդմից թաղարները» ուսումնական նախագիծ`պատրաստելու ենք դդմից թաղարներ «Դդմածեսին» ընդառաջ

Օրը՝ հունվար,տևողությունը երկու շաբաթ

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց-պարտեզ՝ նախակրթարան

Պատասխանատուներ

դաստիարակներ

Նպատակը՝ Դասասենյակում ստեղծել ջերմոց- լաբորատորի

Խնդիրները՝

բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում:

Անհրաժեշտ նյութեր՝

Դդում,դդմի սերմեր

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 2-4տարեկաններ,
  • դաստիարակներ,
  • ծնողներ

Վերապատրաստում`օր 3-րդ

Վերապատրաստման երրորդ օրը ծանոթացանք վերապատրաստողների անհատական բլոգների հետ, կատարեցինք որոշ շտկումներ, և օրեցօր ծեռք բերեցինք ավելի շատ հմտություններ, բլոգավարության ասպարեզում: Եվս մեկ օր երազանքի կրթահամալիրում…

Վերապատրաստում՝ օր 2

Եկրորդ օրը սկսվեց ավելի հետաքրքիր և բուռն։ Սովորեցինք բլոգում նյութ տեղադրել (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)։ Լրացրեցինք իմ մասին էջը և բլոգի << բաժինների բացում>> էջը։ Նաև մենք պատիվ ունեցանք ծանոթանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն ՝ Աշոտ Բլեյանի հետ ։ Նա մեզ շատ հակիրճ ներկայացրեց իր կրթահամալիրի զարգացման և նախակրթարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի հետ։ Պրն․ Բլեյանի գլոբալ նպատակներից մեկն է վերածել դպրոցները զարգացման կենտրոնների, նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ։ Պրն․ Բլեյանի հետ հանդիպուիմից և հեռանկարներից ոգեշնչված, դրական լիցքերով լիցքավորված հրաժեշտ տվեցինք միմյանց։