Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Վերապատրաստում` օր 1 ին

Առաջին օրը ծանոթացանք կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային ծրագրին։ Ծանոթացանք մասնակիցների և Վերապատրաստող մասնագետ՝ Անահիտ Հարությունյանի հետ։ Ինչպես նաև ուսումնասիրեցինք հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝  mskh.am,  Մեդիագրադարան, «Դպիր»կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ. Ծանոթացանք Google առցանց հարթակի հետ, կատարեցինք էլեկտրոնային հասցեների բացում gmail.com  համակարգում։ Գրանցվեցինք wordpress.com կայքում, ծանոթացանք բլոգների աշխատասեղանին, dashboard-ի բաժիններին, ֆունկցիաներին, կիրառություններին։ Ստացանք բլոգի արտաքին տեսքը։ Աոաջին օրը անցավ շատ հետաքրքիր։

Դդմիկ ապլիկացիանները

Երեխաների հետ միասին այսօր պատրաստեցինք գունավոր թղթերից դդմիկներ, մեզ մոտ շատ գունեղ և գեղեցիկ դդմիկներ ստացվեցին: Եվս մեկ հաճելի օր այս կրթահամալիրում: