Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Վերապատրաստում՝ օր 2

Եկրորդ օրը սկսվեց ավելի հետաքրքիր և բուռն։ Սովորեցինք բլոգում նյութ տեղադրել (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)։ Լրացրեցինք իմ մասին էջը և բլոգի << բաժինների բացում>> էջը։ Նաև մենք պատիվ ունեցանք ծանոթանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն ՝ Աշոտ Բլեյանի հետ ։ Նա մեզ շատ հակիրճ ներկայացրեց իր կրթահամալիրի զարգացման և նախակրթարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի հետ։ Պրն․ Բլեյանի գլոբալ նպատակներից մեկն է վերածել դպրոցները զարգացման կենտրոնների, նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ։ Պրն․ Բլեյանի հետ հանդիպուիմից և հեռանկարներից ոգեշնչված, դրական լիցքերով լիցքավորված հրաժեշտ տվեցինք միմյանց։