Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ճաշացանկ 29.01.2020֊31.01.2020

Չորեքշաբթի

Նախաճաշ `

միրգ,ջեմ,կարագ,պանիր, կակաո, հաց

ճաշ`

աղցան, կարտոֆիլի պյուրե,պանիր, հաց

Հետճաշիկ`

Սպաս,շոկոլադ, հաց,թխվածքաբլիթ

Հինգշաբթի

Նախաճաշ՝

Միրգ,կաթնաշոռ, թթվասեր,պանիր, հաց

Ճաշ՝

Գազար,կաղամբ, հավով֊բրնձով ապուր, հաց,պանիր

Հետճաշիկ՝

Մածուն, թթվասեր,վերմիշելով փլավ,հաց

Ուրբաթ

Նախաճաշ՝

Միրգ,թեյ,բիսկվիթ,պանիր, հալվա,հաց

Ճաշ՝

պանիր,գազաթ,մսով֊կարտոֆիլով սոուզ,հաց

Հետճաշիկ՝

Աղցան, ոսպով֊բրնձով փլավ,հաց

Շաբաթվա աշխատանքային գործունեություններ 29.01.2020֊30.01.2020

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ձմեռային- պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Չորեքշաբթի ֊ Դդմիկաշարք`սաների հետ կատարելու ենք ֆոտոսեսիա և fashion ցուցադրություն…

Հինգշաբթի ֊Դդմի թաղարները`սաների և ծնողական ակումբի հետ պատրաստելու ենք թաղարներ…

  • Ուրբաթ ֊ Արևելքի ղափաման`մեր նախակրթարանում կբուրի ղափաման մեղրը մեջը ղափաման, չիր ու չամչով ղափաման, եղ-բրնձով ղափաման, համով-հոտով ղափաման…