
Առաջին օրը ծանոթացանք կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային ծրագրին։ Ծանոթացանք մասնակիցների և Վերապատրաստող մասնագետ՝ Անահիտ Հարությունյանի հետ։ Ինչպես նաև ուսումնասիրեցինք հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ mskh.am, Մեդիագրադարան, «Դպիր», կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ. Ծանոթացանք Google առցանց հարթակի հետ, կատարեցինք էլեկտրոնային հասցեների բացում gmail.com համակարգում։ Գրանցվեցինք wordpress.com կայքում, ծանոթացանք բլոգների աշխատասեղանին, dashboard-ի բաժիններին, ֆունկցիաներին, կիրառություններին։ Ստացանք բլոգի արտաքին տեսքը։ Աոաջին օրը անցավ շատ հետաքրքիր։