Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Խառնաշփոթ ինքնուրույնություն

Մենք կարողանում ենք ինքնուրույն հանել մեր վերարկուներ և կոշիկները: Հանելուց հետո ինքնուրույն կախել և դասավորել կոշիկները, որից հետո հաքնել մեր հողաթափերը: Կեցցեն մեր ինքնուրույննիկները:

Միջավայրի խնամք

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, որոշեցինք բոլորս միասին կատարել միջավայրի խնամք: Մեզ հետ վերցրեցինք հիգիենիկ ձեռնոցներ և աղբի համար նախատեսված տոպրակ: Խոսեցինք ,որ պետք է մեր միջավայրը պահենք մաքուր և չաղտոտենք: Որ պետք է աղբը չթափենք հատակին, այլ գցենք աղբամանը: Նրանք այնքան ոգևորված էին հավաքում աղբը և բլբլում, որ կարծես մեր այսօրվա զրույցը հասանելի դարձավ իրենց: Մեր նպատակն է նրանց հետ միասին մաքուր պահել մեր շրջակա միջավայրը:

Բակային պիկնիկ

Զբոսանքի համար իդեալական վայր է մեր կրթահամալիրը:Այստեղ երեխաները մաքուր օդ են շնչում, ազատ շարժվելու և խաղալու լայն ընտրություն ունեն: Մենք ել օգտվեցինք այդ առիթից և որոշեցինք, որ այսօրվա հետճաշիկը պետք է կազմակերպենք բակում: Նրանք սկսեցին ոգևորված ուտել և բլբլալ: Այս օրն ել այսպես անցավ մեզ մոտ…

Արևելքի հերթապահները

Մեր արևելքի հերթապահները՝ այսօր օգնեցին մեզ առավոտյան նախաճաշը խոհանոցից բերել: Նրանք դա անում են շատ մեծ հրճվանքով և ոգևորվածությամբ: Նրանք մեծ սիրով են մասնակցում և ձեռք են բերում ինքնուրույնություն, անգամ մեր ամենա փոքրիկ սանը Նարեկը😊 մեծ սիրով է մեզ այդ հարցում օգնում:

Բարեկենդանի դիմակներ

Պատրաստվում ենք բարեկենդանի ծեսին, բոլորս միասին պատրաստեցինք գունեղ և տարբերվող դիմակներ:

Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ձգտման կամ բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և սրբագրելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ։

Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը:

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվարը սկսեցինք Թումանյանական շնչով երգ ու պարով, խաղիկներով, հեքիաթներով, ընտանեկան նախագծերով, իսկ փետրվարին 《Տյառնընդառաջի ծեսն》 էր նախակրթարանների բոլոր խմբերում որին հաջորդեց《 Բարեկենդանի ծեսը 》։

Սևուկ ուլիկ ֊ սիրուն Վիկա

Ընտանեկան նախագիծ՝

Թումանյանի ստեղծագործություններից 《Սևուկ ուլիկը》հեքիաթասաց մեր պայծառ Վիկան…

《Չարի վերջը 》

Ընտանեկան նախագիծ՝

Թումանյանի ստեղծագործություններից 《Չարի վերջը 》հեքիաթասաց մեր Նարեկը…

《Սևուկ ուլիկ》շիլաշփոթ

Ընտանեկան նախագիծ՝

Թումանյանի ստեղծագործություններից 《սևուկ ուլիկը》հեքիաթասաց մեր տաղանդ Նարեն…

《Շունն ու կատուն 》

Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա, այսօր ձայնագրեցինք<<Շունն ու կատուն>>

Հեքիաթասաց մայրիկ Լիլիթը

Թումանյանի ստեղծագործություններից《Ծիտը 》հեքիաթասաց մեր Նարեկի մայրիկ Լիլիթը …

《Փիսոն》 Հովհաննես Թումանյան

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան…

Թումանյանահեքիաթային շիլաշփոթ

Արևելքի մեծիկները որոշեցին ,որ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսները պետք է իրար ճանաչեն:

Խմորով հեքիաթաթերապիա՝                                    

Տյառնընդառաջի տոնական ծառը

Տյառնընդառաջի Տոնը  յուրահատուկ ձևով նշելու համար, Արևելքի մեծիկները այսօր պատրաստեցին կենաց ծառը…

Չարաճճի կերպարներ

Թղթերի վրա նկարեցինք « չարաճճի» կերպարներ ։Ամրացրեցինք կենաց ծառի վրա, խարույկը նետելու համար…

Տոնական հալվան

Սեբաստացի Հովակիմյանների ընտանիքը պատրաստում է ծիսական հալվան…

Գունեղ տարոսիկները

Տոնի հարսն ու փեսան

Տոնական բոհրած կորեկը

Մեր համովիկ Յանան պատրաստում է Բոհրած կորեկ (ադի ֊ բուդի)…

Տյառնընդառաջի ծեսը Արևելքում

《Ծննդյան ծես 》Էդուլ

《Ծննդյան ծես》Դավիթ

《Բարեկենդանի ուղտը》

Պատրաստեցինք «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ`«Բարեկենդանի» կարևոր խորհրդանիշերից մեկը:

«Բարեկենդանը»

《Բարեկենդանի ծեսին》ընդառաջ
«Բարեկենդանը» հումորային կոլորիտով հագեցած ,ընտանեկան ներկայացումը Վիկայից…

《Չարի վերջը》

Քառյակներ 《Հովհաննես Թումանյան》

Այսպիսին են սեբաստացի ծնողները… Թումանյանոտ առավոտ՝ Բարի լույս…

Նոզայի դիմակ

Գնացեք տեսեք

Արևելքի 《Ակլատիզ պապիկը》

Ինքնաշեն《Ակլատիզի փետուրները》

Ճաշացանկ 24.02-28.02Опубликовано 25.02.2020

Երկուշաբթի փետրվարի 24

Նախաճաշ՝

  • միրգ`բանան, խնձոր
  • պանիր, հաց
  • ձու, կարագ, թեյ

Ճաշ՝

  • գազար, կաղամբ
  • հավով  մակարոնով ապուր
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • աղցան
  • հնդկաձավարով փլավ
  • շոկոլադ, հաց

Երեքշաբթի՝ փետրվարի 25

Նախաճաշ՝

  • Միրգ՝ բանան , խնձոր
  • բիսկվիթ
  • հաց, պանիր,թեյ

Ճաշ՝

  • հավի կրծքամսով խճողակ
  • կարտոֆիլի պյուրե
  • հաց

Հետճաշիկ՝

  • սպաս
  • շոկոլադ
  • պանիր, հաց

Չորեքշաբթի՝ փետրվարի 26

Նախաճաշ՝

  • միրգ՝ նարինջ, բանան
  • հաց, պանիր,
  • բրնձով շիլա

Ճաշ՝

  • շոգեխաշած բազուկ
  • մսով  ոսպով ապուր
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • մածուն
  • կաթնաշոռով գաթա
  • հաց

Հինգշաբթի՝ փետրվարի 27

Նախաճաշ՝

  • միրգ՝ բանան, խնձոր
  • կաթնաշոռով, թթվասեր
  • պանիր,հաց

Ճաշ՝

  • թթվասեր
  • մսով բորշ
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • աղցան
  • ոսպով բրնձով փլավ
  • հաց

Ուրբաթ՝  փետրվարի 28

Նախաճաշ՝

  • միրգ` նարինջ, բանան
  • ջեմ, կարագ, կակաո
  • հաց, պանիր

Ճաշ՝

  • կաղամբ, գազար
  • կոլորակով ապուր
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • մածուն
  • վերմիշիլով փլավ
  • հաց

Գժվելիք

Երբ նստած զրուցում էինք՝ մեկել հանկարծ Հայկոն սկսեց բարձր ծիծաղալ, երբ հարցրեցի թե ինչու՛ ես ծիծաղում Հայկո. — ասաց՝ ընկեր Ալինա Նիկը ասումա, որ ձեզ շատա սիրում ու չի նեղացել: Հայկոն այնքան ուրախ էր դա ասում, որ գժվել կարելի է: Ամեն օրս այստեղ այնքան հաճելի է, որ ինձ թվում է ես այստեղ շատ տարիներ եմ աշխատում, երբ երեխան կարողանումա սիրել քեզ և ընդունել, այ դա է ամենա մեծ գնահատականա ինձ համար: Իսկ իմ սերը անսահման է :

Մեր բլբլոցները

Առավոտյան զրուցեցինք, թե ի՞նչ է լացը, տխրությունը, ո՞րն է տխրության և լացի պատճառները, ի՞նչու ենք տխրում, լալիս: Փորձեցինք պարզել թե՛ իրենց հարազատները ինչու են տխրում :

Զրույցի ընթացքում պարզեցինք…

  • Նիկոլի պապին տխրում է, երբ նիկոլը լալիս է:
  • Դանին տխրում է, երբ ընկնում է:
  • Նարեկը պարզվեց, որ ընդանրապես չի տխրում և տխրեցնում😊
  • Հայկոն ել տխրում է, երբ վախենում է
  • Յաննան էլ ասաց, որ երբ հիվանդ է լինում մայրիկն է տխրում:

Մեր զրույցից հետ, մի որոշ ժամ անց, երբ Անտուանը ոտքը ցավեցրեց և արտասվեց,Հայկոն միանգամից բղավեց այ~ տեսեք՝ ընկեր Ալինա սա է տխրությունը, տեսաք Անտուանը տխրեց: