Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Փետրվար ամսվա աշխատանքային նախագծեր — գործունեություններ 02.02.2020

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ձմեռային- պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Փետրվարի 1՝ Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. բնակավայրն առանց ճաղերի:
  • Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։
  • Փետրվարի 24՝ «Մարզական դաստիարակ ստուգատես»:
  • Փետրվարի 17 -21՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
  • Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:
  • Փետրվարի 23՝ Բուն բարեկենդան
  • Տյառնընդառաջ

3.02֊7.02

երկուշաբթի- Բլբլալ ռադիո `հեքիաթ -ներկայացում Հ.Թումանյան՝ Շունն ու կատուն

Երեքշաբթի — Ուրախ ծեփ`սաների հետ կատարում ենք տեխնոլոգիա՝ հեքիաթների հերոսներին ,պատրաստում ենք խմորից

Չորեքշաբթի — Հեքիաթասաց Մայրիկը`ծողական ակումբից Նարեկի մայրիկ Լիլիթը ,սաներին պատմելու է 《ծիտը 》հեքիաթը

Հինգշաբթի -կատարում ենք այլընտանքային նկարչություն՝ Ներկեում ենք հեքիաթի հերոսներին՝ Շունն ու կատուն , երեխաների մոտ զարգացնում ենք , երևակայությունը, հերոսներին ավելի լավ ճանաչումը և պատկերացումը:

Ուրբաթ — Թումանյանական հերոսները`սաների հետ պատրաստելու ենք թխվածքաբլիթներ

10.02֊14.02

Երկուշաբթի- Երգուսուցում — ներկայացում`

սաները երգելու են ու պարելու`

Երեքշաբթի — Ծիսական փոխինձը և հալվա`սաները պատրաստելու են փոխինձ և հալվա

Չորեքշաբթի — Ծիսական ծառը`սաները պատրաստելու են տոնական ծառը

Հինգշաբթի -《Տյառնընդառաջի ծեսը 》Արևելքում

Ուրբաթ -համով խճանկար `սաները պատրաստելու են ադի — բուդիներով խճանկար

17.02֊21.02

Երկուշաբթի — Երգուսուցում — ներկայացնում `《գնացե՛ք տեսեք 》սաները երգելու են ու պարելու

Երեքշաբթի -Ծիսական խաշիլը`սաները պատրաստելու են խաշիլ

Չորեքշաբթի- ծիսական ճոճախաղը`սաները խաղալու են ճոճախաղ

Հինգշաբթի -կենդանակերտ դիմակները`սաները պատրաստելու են ծիսական դիմակներ

Ուրբաթ — Ուղտերի հարսը և փեսան`սաները պատրաստելու ենք խամաճիկներ

24.02֊28.02

Երկուշաբթի — 《 Բարեկենդանի ծեսը》Արևելքում

Երեքշաբթի -Գոմշակռիվ և աքլորակռիվ ենք խաղալու

Չորեքշաբթի — Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ ,նկարաշար

Հինգշաբթի — բակային խաղեր

Ուրբաթ -մարզական կենդանամեծիկները

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Ընտանեկան նախագծեր՝

  •  Մեր մանկության խաղերը
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ընտանեկան ուրախ ներկայացումներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
  • Երգ-պարերի ուսուցում և բեմադրում

Նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)