
Առավոտյան զրուցեցինք, թե ի՞նչ է լացը, տխրությունը, ո՞րն է տխրության և լացի պատճառները, ի՞նչու ենք տխրում, լալիս: Փորձեցինք պարզել թե՛ իրենց հարազատները ինչու են տխրում :
Զրույցի ընթացքում պարզեցինք…
- Նիկոլի պապին տխրում է, երբ նիկոլը լալիս է:
- Դանին տխրում է, երբ ընկնում է:
- Նարեկը պարզվեց, որ ընդանրապես չի տխրում և տխրեցնում😊
- Հայկոն ել տխրում է, երբ վախենում է
- Յաննան էլ ասաց, որ երբ հիվանդ է լինում մայրիկն է տխրում:
Մեր զրույցից հետ, մի որոշ ժամ անց, երբ Անտուանը ոտքը ցավեցրեց և արտասվեց,Հայկոն միանգամից բղավեց այ~ տեսեք՝ ընկեր Ալինա սա է տխրությունը, տեսաք Անտուանը տխրեց: