Մեր արևելքի հերթապահները՝ այսօր օգնեցին մեզ առավոտյան նախաճաշը խոհանոցից բերել: Նրանք դա անում են շատ մեծ հրճվանքով և ոգևորվածությամբ: Նրանք մեծ սիրով են մասնակցում և ձեռք են բերում ինքնուրույնություն, անգամ մեր ամենա փոքրիկ սանը Նարեկը😊 մեծ սիրով է մեզ այդ հարցում օգնում:
Պատրաստվում ենք բարեկենդանի ծեսին, բոլորս միասին պատրաստեցինք գունեղ և տարբերվող դիմակներ:
Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ձգտման կամ բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և սրբագրելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ։
Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը:
Փետրվարը սկսեցինք Թումանյանական շնչով երգ ու պարով, խաղիկներով, հեքիաթներով, ընտանեկան նախագծերով, իսկ փետրվարին 《Տյառնընդառաջի ծեսն》 էր նախակրթարանների բոլոր խմբերում որին հաջորդեց《 Բարեկենդանի ծեսը 》։