
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, որոշեցինք բոլորս միասին կատարել միջավայրի խնամք: Մեզ հետ վերցրեցինք հիգիենիկ ձեռնոցներ և աղբի համար նախատեսված տոպրակ: Խոսեցինք ,որ պետք է մեր միջավայրը պահենք մաքուր և չաղտոտենք: Որ պետք է աղբը չթափենք հատակին, այլ գցենք աղբամանը: Նրանք այնքան ոգևորված էին հավաքում աղբը և բլբլում, որ կարծես մեր այսօրվա զրույցը հասանելի դարձավ իրենց: Մեր նպատակն է նրանց հետ միասին մաքուր պահել մեր շրջակա միջավայրը: