Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեռավար աշխատանքային նախագիծ 01.03.2020

Անվանումը՝ «Սեբաստացի ընտանիք»

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների, ծնողների համար։

Մասնակիցներ՝

2֊4 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ։
Իրականացման տևողությունը ՝ 

2.03.2020֊6.03.2020
Միջավայրը՝

Տանը,այգում, բակում ։
Նպատակը՝

Առցանց ուսուցման կազմակերպումը ընտանիքում, տանից ֊պարտեզ ուսումնական գործունեությունը։
Խնդիրները`

Հրապարակում սեբաստացի անհատն է՝ երկու տարեկանից սկսած՝ իր հմտություններով, կարողություններով, իր անհատական ուսումնական պլանով, իր ընտանեկան միջավայրով։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝


1. <<Ինչպե~ս պայքարել կորոնավիրուսի դեմ(հիգիենայի կանոներ)>>
2. <<Հեքիաթասաց Հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ>>:
3. <<Մարզական ընտանիք>>:
4. <<Սանի օրը, երբ տանն է>>:
5. <<Ընտանեկան շրջայց քաղաքով>>։

Անհրաժեշտ գործիքները՝

Տեսա֊ լուսանկարահանող սարք(հեռախոս)

Նախագծի ամփոփում, գնահատում

Երկուշաբթի՝ <<հիգիենայի ստուգատես>> Արևները բլբլալու են, թե ինչպես են պայքարում կորոնավիրուսի դեմ և պահպանում հիգիենայի կանոները։

Երեքշաբթի՝ <<Հեքիաթասաց Հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ>>:

Հեքիաթասաց ընտանիքները, մեզ համար պատմում կամ ընթերցում են իրենց սիրելի հեքիաթները:

Չորեքշաբթի՝ 《Մարզական ընտանիք 》

Ռոդարին հյուրընկալվելու է, մեր Սեբաստացի ընտանիքներում։

Հինգշաբթի՝ <<Սանի օրը,երբ տանն է>>

Պետք է ցույց տան, մեր սաները, երբ տանն են՝ ինչով են զբաղվում և ում հետ: Իրենց առօրյաից մի զվարճալի օր:

Ուրբաթ՝ <<Քաղաքային թափառումներ>>

Ընտանեկան շրջայց քաղաքով։

«Ձոն մայրիկին» նախագիծ 01.03.2020

Անվանումը՝ 

«Ձոն մայրիկին»

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

2֊4 տարեկաններ, ծնողներ,դաստիարակներ։
Իրականացման տևողությունը ՝ 

6.03֊10.04
Միջավայրը՝

《Մխիթար սեբաստացի 》կրթահամալիրի` Արևելյան դպրոց ֊պարտեզ։
Նպատակը՝

Երեխաների ու մայրիկների հետ ստեղծել բնական ծաղիկներից կուլոններ և 《Գարնանային թիթիզ 》նկարաշար ։
Խնդիրները`

Բնական ծաղիկներից պատրաստել գեղեցիկ կուլոններ ։ Մեծիկների մոտ զարգացնելով ,գունային  ճանաչողությունը, մանր  մոտորիկան,  ուշադրությունը,  հիշողությունը,  երևակայությունը:

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ Մայրիկներին նվիրել բնական ծաղիկներից կուլոններ և նմանը չունեցող, թիթիզ նկարաշարից փնջեր ։

Անհրաժեշտ գործիքները՝

Տեսա֊ լուսանկարահանող սարք(հեռախոս)

Անհրաժեշտ նյութեր՝ 

Բնական ծաղիկներ, դատարկ կուլոններ ։

Նախագծի ամփոփում , գնահատում

Մարտ ամսվա աշխատանքային

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

  • Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Ազգային պարերի ուսուցում
  • Մարզական

Գարուն, տարվա չորս եղանակներից մեկն է, գտնվում է ձմռան և ամռան միջև ։ Ակտիվանում է բուսականության և կենդանի օրգանիզմների գործունեությունը։

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ռադիո թողարկում 
  • Ընտանեկան նախագծեր
    Մեր մանկության խաղերը
    Հեքիաթասաց տատ ու պապ
    Ընտանեկան ուրախ ներկայացումներ
    Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ (Ձոն մայրիկի)
    Ընտանեկան շրջայց քաղաքով

«Ձոն մայրիկին» նախագիծ

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային- պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

Երգեր `

《Խնոցի》《Ախ, գարուն է, գարուն է》
《Կաքավիկ》《Փայտե ձիուկ》

Ամսվա ոտանավորները`

《Ծաղիկները 》, 《Մարտ》

Աղայանական շարք`

«Աքաղաղ»,«Սագ»,«Ծիտը և բազեն»

Ամսվա Հեքիաթը`

«Շոկոլադե ճանապարհը»

Խաղեր `

Մուկն ու կատուն
Ծուղրուղու, սանամեր
Խաշիլ փափա

2.03֊6.03

Երկուշաբթի ֊ 《Գարնան գովքը》

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Գարունը գովենք:Գովենք, գովենք, ում գովենք,ջան, գարուն, ջան, ջան,գարնան արևը գովենք,ջան, արևը, ջան, ջան:

 «Արև ,արև

Արևին կանչելուց հետո ,արևների հետ նկարվելու ենք և ստանանք նմանը չունեցող《Գարնանային նկարաշար 》։

երեքշաբթի ֊《եղանակի ուսումնասիրությունը》

Երեխաների հետ քննարկելու ենք գարնանային եղանակի փոփոխությունները

Չորեքշաբթի ֊《Շոկոլադե ոտիկանկարչություն》

Սաներին պատմելու ենք Ջանի Ռոդարիի«Շոկոլադե ճանապարհը» հեքիաթը: Քանի որ բոլորն էլ շոկոլադ շատ են սիրում: Մենք նույնպես կփորձենք «Շոկոլադե ճանապարհ» ստեղծել և խաղալ:

Հինգշաբթի ֊《Ծաղիկ թաթիկները》Այլընտրանքային նկարչություն : մեզ անհրաժեշտ պարագաները՝ սպիտակ թուղթ, գունավոր ներկեր, և տեսախցիկ: Նկարելու ենք մեր թաթիկով գեղեցիկ ծաղիկներ:

Ուրբաթ֊ 《Արևելքի թիթիզ մայրիկները》

Արևելքի լանջերին փայլելու են մեր թիթիզ մայրիկները և մեծիկները ,նախատոնական պոդիում։

9.03֊13.03

Երեքշաբթի 《ընտանեկան ծառատունկ 》

《Բալիկ +մայրիկ+հայրիկ》բոլորը ունեն իրենց անվանական ծառերը։

Երեքշաբթի ֊ 《Բաժակ մայրիկները 》Տեխնոլոգիա ՝ պատրաստում ենք թղթե բաժակից մեր մայրիկին:Անհրաժետ նյութերն են՝ թղթե բաժակ ,սոսինձ , գունավոր թղթեր և տեսախցիկ:

Չորեքշաբթի ֊《Աղայան֊Կոմիտաս֊Ռոդարի》
Աղայանի《 Աքաղաղը》ոտանավորը սաները կսովորեն ,Ռոդարիական շնչով և Կոմիտասի ոգով։

Հինգշաբթի ֊《 Ռոդարիական մարմնամարզություն》

Անհրաժեշտ պարագաներ ն են՝գունավոր թղթեր ,ազատ տարածություն:Միջավայրը ՝խմբասենյակում: Խաղալու ենք զույգերով :Ցատկելու ենք միևնույն գույնի վրա: Այստեղ ամեն ինչ ակտիվացված է. հիշողություն, ստեղծագործական մտածողություն, ուղղություն, զվարճանք, խառնաշփոթ: Հեշտ է կատարել և հաջողությունը երաշխավորված է: Հարմար է բոլոր տարիքի համար:

Ուրբաթ ֊《Մեծիկ բնագետիկները》

Խոշորացույցներով ուսումնասիրություն Արևելքի լանջերին

16.03֊20.03

Երկուշաբթի ֊ 《Գարնանային բլբլոցներ 》

Եթերում գարնանային բլբլալ ռադիոն է ։

Երեքշաբթի ֊《Արևելքի խենթերը》

Տեխնալոգիա՝ պատրաստում էնք երեխաների լուսանկարներով գեղեցիկ կոլաժ:Մեզ անհրաժեշտ է ՝փոքրիկ փայտիկներ ,լուսանկար,սոսինձ և թել:

Չոեքշաբթի ֊《Սպունգանկարչություն》

 Նկարելու ենք ծիածան,սպունգի վրա գծելու ենք ծիածանի գույները,և դաջելու ենք թղթի վրա ։ Մեծիկների մոտ զարգացնելով ,գունային  ճանաչողությունը, մանր  մոտորիկան,  ուշադրությունը,  հիշողությունը,  երևակայությունը:

Հինգշաբթի ֊《Ուրախ թաթիկները》

Խոհանոց՝թխելու
ենք խմորից թաթիկներ : Անհրաժեշտ է՝ խմոր, ջեռոց և երեխաների թաթիկները:

Ուրբաթ ֊《Աղայանի սագիկը》

Սագիկը ոտանավորը արտասանելու ենք ծափիկների ներքո։

23.03֊27.03

Երկուշաբթի ֊《Ստվերախաղ》

Աղայանի 《Ծիտն ու բազեն》ստեղծագործության ,կկատարենք ստվերախաղի միջոցով։Ստվերախաղը յուրօրինակ մտածողություն է ձևավորում, նպաստում ստեղծագործական երևակայության զարգացմանը, մարմինն ավելի ճկուն դարձնում,զարգացնում է միմիկան, երեխայի մկանային համակարգը:

Երեքշաբթի 《Գարնանային փուչիկները》

Անհրաժեշտ պարագաներն են՝ալյուր ,աղ,գուաշներ,ջուր, ականջի չոփիկներ և թուղթ: Նկարելու ենք գունեղ և փափուկ փուչիկներ:

Չորեքշաբթի 《Արևելքի Ռոդարիկ մարզիկները》

Ամեն ինչ երեխայի համար կարող է գործիք կամ խաղալիք լինել: Որպեսզի երեխան ճկուն ու ճարպիկ մեծանա, շատ բան պետք չէ՝ մի քիչ երևակայություն, միջավայրի ճիշտ կազմակերպում:

Հինգշաբթի ֊《Ծիածանի գույները 》

Բնագիտական փորձ՝ Մեզ անհրաժեշտ է՝ բաժակներ,ամանի հեղուկ,սոդա,գույնաոր գուաշներ և ջուր:

Ուրբաթ ֊《Սպորտլանդիա 》

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես։

30.03֊31.03

Երկուշաբթի ֊《մրգաշատ աղցանը》

Սաների հետ պատրաստելու ենք համեղ աղցան ։

Երեքշաբթի ֊ 《Կավից թաղարները 》

Երեխաները կպատրաստեն կավից թաղարներ ,որ 《Զատիկին 》ընդառաջ ածիկացան անենք։