Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված
- Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
- Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
- Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ
- Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
- Ազգային պարերի ուսուցում
- Մարզական
Գարուն, տարվա չորս եղանակներից մեկն է, գտնվում է ձմռան և ամռան միջև ։ Ակտիվանում է բուսականության և կենդանի օրգանիզմների գործունեությունը։
Գարնանային պարտեզի նախագծեր
- «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը: - Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
- Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
Մեկ շաբաթ լուսանկարում ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում… - Բնագիտական փորձեր…
- «Աղայան+ Ռոդարի» ստուգատես (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
- «Ես» նախագիծ
- «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
- «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
- Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը» (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
- Ռադիո թողարկում
- Ընտանեկան նախագծեր
Մեր մանկության խաղերը
Հեքիաթասաց տատ ու պապ
Ընտանեկան ուրախ ներկայացումներ
Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ (Ձոն մայրիկի)
Ընտանեկան շրջայց քաղաքով

- 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
- Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Գարնանային- պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
Երգեր `
《Խնոցի》《Ախ, գարուն է, գարուն է》
《Կաքավիկ》《Փայտե ձիուկ》
Ամսվա ոտանավորները`
《Ծաղիկները 》, 《Մարտ》
Աղայանական շարք`
«Աքաղաղ»,«Սագ»,«Ծիտը և բազեն»
Ամսվա Հեքիաթը`
«Շոկոլադե ճանապարհը»
Խաղեր `
Մուկն ու կատուն
Ծուղրուղու, սանամեր
Խաշիլ փափա
2.03֊6.03
Երկուշաբթի ֊ 《Գարնան գովքը》
— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Գարունը գովենք:Գովենք, գովենք, ում գովենք,ջան, գարուն, ջան, ջան,գարնան արևը գովենք,ջան, արևը, ջան, ջան:
«Արև ,արև,»
Արևին կանչելուց հետո ,արևների հետ նկարվելու ենք և ստանանք նմանը չունեցող《Գարնանային նկարաշար 》։
երեքշաբթի ֊《եղանակի ուսումնասիրությունը》
Երեխաների հետ քննարկելու ենք գարնանային եղանակի փոփոխությունները
Չորեքշաբթի ֊《Շոկոլադե ոտիկանկարչություն》
Սաներին պատմելու ենք Ջանի Ռոդարիի«Շոկոլադե ճանապարհը» հեքիաթը: Քանի որ բոլորն էլ շոկոլադ շատ են սիրում: Մենք նույնպես կփորձենք «Շոկոլադե ճանապարհ» ստեղծել և խաղալ:
Հինգշաբթի ֊《Ծաղիկ թաթիկները》Այլընտրանքային նկարչություն : մեզ անհրաժեշտ պարագաները՝ սպիտակ թուղթ, գունավոր ներկեր, և տեսախցիկ: Նկարելու ենք մեր թաթիկով գեղեցիկ ծաղիկներ:
Ուրբաթ֊ 《Արևելքի թիթիզ մայրիկները》
Արևելքի լանջերին փայլելու են մեր թիթիզ մայրիկները և մեծիկները ,նախատոնական պոդիում։
9.03֊13.03
Երեքշաբթի 《ընտանեկան ծառատունկ 》
《Բալիկ +մայրիկ+հայրիկ》բոլորը ունեն իրենց անվանական ծառերը։
Երեքշաբթի ֊ 《Բաժակ մայրիկները 》Տեխնոլոգիա ՝ պատրաստում ենք թղթե բաժակից մեր մայրիկին:Անհրաժետ նյութերն են՝ թղթե բաժակ ,սոսինձ , գունավոր թղթեր և տեսախցիկ:
Չորեքշաբթի ֊《Աղայան֊Կոմիտաս֊Ռոդարի》
Աղայանի《 Աքաղաղը》ոտանավորը սաները կսովորեն ,Ռոդարիական շնչով և Կոմիտասի ոգով։
Հինգշաբթի ֊《 Ռոդարիական մարմնամարզություն》
Անհրաժեշտ պարագաներ ն են՝գունավոր թղթեր ,ազատ տարածություն:Միջավայրը ՝խմբասենյակում: Խաղալու ենք զույգերով :Ցատկելու ենք միևնույն գույնի վրա: Այստեղ ամեն ինչ ակտիվացված է. հիշողություն, ստեղծագործական մտածողություն, ուղղություն, զվարճանք, խառնաշփոթ: Հեշտ է կատարել և հաջողությունը երաշխավորված է: Հարմար է բոլոր տարիքի համար:
Ուրբաթ ֊《Մեծիկ բնագետիկները》
Խոշորացույցներով ուսումնասիրություն Արևելքի լանջերին
16.03֊20.03
Երկուշաբթի ֊ 《Գարնանային բլբլոցներ 》
Եթերում գարնանային բլբլալ ռադիոն է ։
Երեքշաբթի ֊《Արևելքի խենթերը》
Տեխնալոգիա՝ պատրաստում էնք երեխաների լուսանկարներով գեղեցիկ կոլաժ:Մեզ անհրաժեշտ է ՝փոքրիկ փայտիկներ ,լուսանկար,սոսինձ և թել:
Չոեքշաբթի ֊《Սպունգանկարչություն》
Նկարելու ենք ծիածան,սպունգի վրա գծելու ենք ծիածանի գույները,և դաջելու ենք թղթի վրա ։ Մեծիկների մոտ զարգացնելով ,գունային ճանաչողությունը, մանր մոտորիկան, ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը:
Հինգշաբթի ֊《Ուրախ թաթիկները》
Խոհանոց՝թխելու
ենք խմորից թաթիկներ : Անհրաժեշտ է՝ խմոր, ջեռոց և երեխաների թաթիկները:
Ուրբաթ ֊《Աղայանի սագիկը》
Սագիկը ոտանավորը արտասանելու ենք ծափիկների ներքո։
23.03֊27.03
Երկուշաբթի ֊《Ստվերախաղ》
Աղայանի 《Ծիտն ու բազեն》ստեղծագործության ,կկատարենք ստվերախաղի միջոցով։Ստվերախաղը յուրօրինակ մտածողություն է ձևավորում, նպաստում ստեղծագործական երևակայության զարգացմանը, մարմինն ավելի ճկուն դարձնում,զարգացնում է միմիկան, երեխայի մկանային համակարգը:
Երեքշաբթի 《Գարնանային փուչիկները》
Անհրաժեշտ պարագաներն են՝ալյուր ,աղ,գուաշներ,ջուր, ականջի չոփիկներ և թուղթ: Նկարելու ենք գունեղ և փափուկ փուչիկներ:
Չորեքշաբթի 《Արևելքի Ռոդարիկ մարզիկները》
Ամեն ինչ երեխայի համար կարող է գործիք կամ խաղալիք լինել: Որպեսզի երեխան ճկուն ու ճարպիկ մեծանա, շատ բան պետք չէ՝ մի քիչ երևակայություն, միջավայրի ճիշտ կազմակերպում:
Հինգշաբթի ֊《Ծիածանի գույները 》
Բնագիտական փորձ՝ Մեզ անհրաժեշտ է՝ բաժակներ,ամանի հեղուկ,սոդա,գույնաոր գուաշներ և ջուր:
Ուրբաթ ֊《Սպորտլանդիա 》
«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես։
30.03֊31.03
Երկուշաբթի ֊《մրգաշատ աղցանը》
Սաների հետ պատրաստելու ենք համեղ աղցան ։
Երեքշաբթի ֊ 《Կավից թաղարները 》
Երեխաները կպատրաստեն կավից թաղարներ ,որ 《Զատիկին 》ընդառաջ ածիկացան անենք։