
Մեր սաները, երբ տանն են՝ նրանցից ամեն մեկը յուրովի է անցկացնում իր օրը: Եկեք տեսնենք ինչով կզարմացնեն նրանք մեզ այսօր:
Այ օրինակ՝ ժպտերես Էդուլը առավոտյան զբոսնում է, իսկ տանը շատ զվարճալի և հետաքրքիր խաղ է խաղում իր հայրիկի, մայրիկ և քույրիկի հետ:
Իսկ Նարեկը՝ այնքա հրաշք ձևով է ներկայացնում իր առօրյան, որ չդիտել անհնարին է: Փոքրիկ է բայց շատ բլբլան և քաղցր:😊
Վիկան էլ իր քաղցրիկ ձայնով պատմում է, որ չի սիրում տիկնիկների հետ խաղալ, այլ նախընտրում է մեքենաների հետ խաղալ:
Մեր սիրելի Լուսին էլ, իր հետաքրքիր տարբերակը ունի տանը զբաղվելու: Նա իր մայրիկի հետ ուսումնասիրում է մեր երկրի քարտեզը: Եվ դա իր մոտ շատ լավ է ստացվում:
Նիկոլն էլ շատ է սիրում իր եղբոր հետ <<գոմեշակռիվ>> բռնել: Եվ դա նրան շատ է դուր գալիս, նա էլ նախընտրում է ավելի ակտիվ խաղեր :
Մեր խուճուճ Ալեքսը սիրում է խաղալ իր քույրիկի հետ՝ վարսավիր վարսավիր😊, սրճարան և շատ այլ զվարճալի խաղեր: Նա այդ ամենը անում է գեղեցիկ ժպիտը դեմքին:
Մեր շատ սիրելի Նարեկն ել, շատ գեղեցիկ և արագ պատմում է իր առօրյաի մասին, նրա հետ մեկ տեղ մեզ ներկայացնում իր լուսանկարները: Շատ մարզական և ակտիվ օր անցկացրեց այսօր Նարեկը:🌞
Դանին՝ ինչպես միշտ շատ խենթ և բուռն օր է ունենում: Նա մեկ օրում հասցնում է բավականին ակտիվ և էներգիայով լի լցնել իր և հարազատների օրը:
Չեմ հոգնի ևս մեկ անգամ Շնորհակալություն հայտնել մեր շատ սիրելի ու համախմբված ծնողներին, մեզ աջակցելու և ժամանակ տրամադրելու համար:
Սիրով՝ ընկեր Ալինա