
Ըստ իս՝ ուսուցչուհին ճիշտ չէր, որովհետև նա երեխա էր: Նա կարող էր երեխային պատժել այն ժամանակ, երբ նա շարունակաբար ծիծաղեր։ Նա ուզում էր բարեկամանալ ուսուցչուհու հետ, և այդ ծիծաղը գիտակցաբար չէր արել։ Ուսուցչուհին նաև հոգեբան պիտի լինի, պետք է հասկանա, որ իր արարքով ազդում է երեխայի հոգեբանության վրա։ Տղան կարծես ատելություն սկսեց զգալ նրա համառության, ապուշության հանդեպ: Նա լարվածությունից չէր կարողանում հիշել ոչ մի պատմություն, սակայն ուսուցչուհու համառությունը, սառնությունը և տղայի ատելի վիճակը, բերեցին նրան, որ
հաղթեցին երեխայի պարզությունը ու ամոթխածությունը։ Կեղծ ծիծաղին հաջորդեցին իսկական ծիծաղն, ապա՝ լացը։ Պատմությունն ավարտվեց ուսուցչուհու բարի կերպարով, նա ի սկզբանե երեխային պատժելու նպատակով չէր պահել, այլ պարզապես ուզում էր հասկանալ՝ երեխան կզգա՞ իր սխալը։ Այս հիանալի պատմությանը կարող ենք տալ 2 վերլուծություն՝
- Բաժանել մասերի և մաս մաս վերլուծել։
2. Կարդալ ամբողջությամբ և տալ վերլուծություն ։