Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

《Սեբաստացիները տանը 》25.03.2020

Կորոնավիրուսը փոխել է մեր և մեր երեխաների առօրյան։ Բոլորը ինքնամեկուսացվել են տանը, երեխաները պարտեզ չեն հաճախում, ծնողներից ոմանք աշխատանքի չեն գնում։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում հնարավոր է ու պետք է դրականը տեսնել։ Ընտանիքի հետ միասին տանը մնալը միշտ էլ լավ գաղափար է, անհրաժեշտ է օգտվել այս հնարավորությունից ու մի լավ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Այս հեռավար-առցանց ուսուցման ժամանակ, որոշեցինք փոխել աշխատանքի իրագործման միջավայրը, տունը կդառնա պարտեզ, իսկ ծնողը դաստիարակ։ Երբ ծնողը իր երեխային բերում է պարտեզ նրան հետաքրքիր է, իր երեխայի առօրյան մեր միջավայրում《ինչպես է խաղում,ուտում, զբոսնում, կեսօրին քնում և այլն…》, այդ ամենը իհարկե մենք օրվա վերջում տեսանկարում և տեղադրում ենք մեր բլոգներում, սոցիալական ցանցերում, որից հետո ծնողը տեսնում իր երեխայի առօրյան։ Այսօր ծնողն է տեսանկարել իր երեխայի առօրյան և օրվա վերջում ուղարկել մեզ։ Հեռավար առցանց ուսուցումը շատ կարևոր դեր է խաղում ծնող-պարտեզ-դաստիարակ համագործակցություն մեջ։

Եկեք տեսնենք մեր սաների առօրյան, երբ տաննեն։ Կարծում եմ մեր ծնողների մոտ դա շատ լավ է ստացվել ներկայացնել իրենց երեխաների առօրյան։

Գալստյան Մանվել

Դավթյան Էդուարդ

Գինոսյան Կարինա

Հովհակիմյան Դանիելա

Սանոսյան Ռաֆայելա

 Դադոյան Վիկտորիա

Քեշիշյան Լյուսի

Վիրաբյան Ալեքս

 Մաթևոսյան Նարե

Առուստամյան Նարեկ

Շաբաթվա պատում 23.03-27.03

Քանի որ վիրուսն աննկարագրելի թափով պատել է մեզ, մենք այդ պատճառով ստիպված ենք մնալ տանը և կանխարգելիչ միջոցների դիմել։ Սակայն դա մեզ չխանգարեց, որ մեր աշխատանքը տանից կատարենք։                                 Քանի որ ես այս շաբաթ արձակուրդի մեջ եմ, որոշեցի ես էլ միանամ այս նախագծին։ Շատ կարևոր է այս դեպքում ծնող-պարտեզ-դաստիարակ կապը։ Ես կազմեցի շատ հետաքրքիր 《Իմ մարզական ընտանիք》նախագիծը։ Ապա նախագիծը ներկայացրի ընկեր Նառային, որից հետո նախագիծը քննարկեցինք ընկեր Նելի հետ, դրանից հետո անցանք հեռավար-առցանց նախագծի իրականացմանը։ Այս իրականացման համար շատ կարևոր էր ծնողի դերը և մասնակցությունը, քանի որ հեռավար ուսուցման ժամանակ ծնողն է իրականացնում մեր կազմած նախագիծը։ Պետք է նրանց մանրակրկիտ ներկայացնել իրենց դերը առցանց ուսուցման ժամանակ։ Նախ՝ նախագիծը ներկայացրի մեր շատ սիրելի ծնողներին։ Նրանք շատ մեծ սիրով համաձայնվեցին մասնակցել այս նախագծին։ Նրանց խնդրեցի, որ շաբաթվա վերջում ինձ ուղարկեն իրենց նկարած մարզական խաղերը և մարզումները։ Ծնողները ամեն օր ներկայացնում էին իրենց տեսանյութերը։ Բոլորը մեծ ոգևորությամբ և սիրով էին մասնակցում, իհարկե կային ծնողներ, որոնք ինչոր պատճառով չկարողացան մասնակցել, սակայն նրանքել անտարբեր չմնացին այս նախագծին։ Շաբաթվա վերջում բոլոր նյութերը տեղադրեցի բլոգում և հրապարակեցի։ Վերջում շնորհակալություն հայտնեցի բոլորին մասնակցության և համախմբված լինելու համար։

Առցանց ուսուցման կազմակերպման մասին կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը՝

Մի բաց նամակ ամնենքին