Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Շաբաթվա պատում 23.03-27.03

Քանի որ վիրուսն աննկարագրելի թափով պատել է մեզ, մենք այդ պատճառով ստիպված ենք մնալ տանը և կանխարգելիչ միջոցների դիմել։ Սակայն դա մեզ չխանգարեց, որ մեր աշխատանքը տանից կատարենք։                                 Քանի որ ես այս շաբաթ արձակուրդի մեջ եմ, որոշեցի ես էլ միանամ այս նախագծին։ Շատ կարևոր է այս դեպքում ծնող-պարտեզ-դաստիարակ կապը։ Ես կազմեցի շատ հետաքրքիր 《Իմ մարզական ընտանիք》նախագիծը։ Ապա նախագիծը ներկայացրի ընկեր Նառային, որից հետո նախագիծը քննարկեցինք ընկեր Նելի հետ, դրանից հետո անցանք հեռավար-առցանց նախագծի իրականացմանը։ Այս իրականացման համար շատ կարևոր էր ծնողի դերը և մասնակցությունը, քանի որ հեռավար ուսուցման ժամանակ ծնողն է իրականացնում մեր կազմած նախագիծը։ Պետք է նրանց մանրակրկիտ ներկայացնել իրենց դերը առցանց ուսուցման ժամանակ։ Նախ՝ նախագիծը ներկայացրի մեր շատ սիրելի ծնողներին։ Նրանք շատ մեծ սիրով համաձայնվեցին մասնակցել այս նախագծին։ Նրանց խնդրեցի, որ շաբաթվա վերջում ինձ ուղարկեն իրենց նկարած մարզական խաղերը և մարզումները։ Ծնողները ամեն օր ներկայացնում էին իրենց տեսանյութերը։ Բոլորը մեծ ոգևորությամբ և սիրով էին մասնակցում, իհարկե կային ծնողներ, որոնք ինչոր պատճառով չկարողացան մասնակցել, սակայն նրանքել անտարբեր չմնացին այս նախագծին։ Շաբաթվա վերջում բոլոր նյութերը տեղադրեցի բլոգում և հրապարակեցի։ Վերջում շնորհակալություն հայտնեցի բոլորին մասնակցության և համախմբված լինելու համար։

Առցանց ուսուցման կազմակերպման մասին կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը՝

Մի բաց նամակ ամնենքին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: