Մարտ ամսվա հաշվետվություն

Գարունը իր գեղեցիկ և առեղծվածային գույներով պատել էր քաղաքը։ Արևը վերջապես ժպտում և ջերմացնում էր մեզ։ Սակայն մեզ այդ ամենը վայելել չթողեց մի հիվանդություն, որի անունը կորոնավիրուս է։ Այսօր նա շատերիս է ստիպում մնալ տանը, և որոշակի ժամանակով փոխել մեր կյանքի ընթացքը։

Մենք արդեն գրեթե մեկ ամիս է աշխատում ենք հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ։ հեռավար-առցանց ուսուցուման նախագիծը ապացուցեց, որ իր ձևաչափով տարբերվող է, և արդյունավետ է ծնող — պարտեզ — դաստիարակ համագործակցությունը։

Մեր կրթահամալիրի այս նախաձեռնությունը, մեզ հնարավորություն տվեց ծնողների հետ արդյունավետ հաղորդակցվելու ու այս արտակարգ դրության օրերին միասնական և համախմբված լինելու։ Եվ ինչու ոչ չեզոքացնելու միմյանցից հեռու լինելու զգացողությունը։ Սա լավագույն ժամանակն է ծանոթանալու մեր սաների և ծնողների ստեղծագործական, մարզական, խոհարարական և այլ բազում մտահղացումների հետ։ Հասկանալով, որ շատ դրական կողմեր է տալիս մեզ այս հեռավար-առցանց ուսուցումը ։ Շարունակեցինք քննարկել մեր հետագա նախագիծը ընկեր Նելիի և մեր դաստիարակների հետ։

Որից հետո ընկեր Հասմիկի հետ կազմեցինք աշխատանքային նախագիծ։ Քանի որ այս շաբաթ պետք է աշխատեինք միասին, մենք բաժանեցինք ծրագիրը օրերի և անցանք նախագծի իրագործմանը։

Մեր աշխատանքը հեռավար սկսել ենք հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը։

Աշխատանքային նախագիծը մարտի 2-6

Շաբաթվա ընթացքում կատարեցինք՝

Հեքիաթասաց Հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ

Սանի օրը, երբ տանն է

Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում-պատում

Քանի որ դեռ վիրուսն աննկարագրելի թափով պատել էր և չէր ուզում հեռանալ, բայց դա մեզ չխանգարեց, մենք անցանք հեռավար-առցանց ուսուցմանը։ Այս շաբաթ ես արձակուրդի մեջ էի, բայց ես էլ միացա այս նախագծին։ Ես որոշեցի կամավոր իմ մասնակցությունը ցուցաբերեմ և ինչու ոչ, ավելի ամրապնդեմ պարտեզ ծնող կապը։ Կազմեցի նախագիծ։

《Իմ մարզական ընտանիքնախագիծը

Հեռավար առցանց ուսուցում

Սկսեցինք նոր՝ Հեռավար նախագիծ՝

Ինչպիսի՞ն է 《առցանց》դաստիարակը։ Եվ սկսում ենք մեր ֆլեշմոբը։

《Արևելքի խենթերը》մարզական պարապմունք։

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա պատում

Հեռավար ուսուցման երրորդ շաբաթվա նախագիծ մարտի 23-27

Նախագիծը նախատեսվում է՝ իրականացնել

Մաթեմատիկական ֆլեշմոբ

Ինչպես նաև ծանոթացանք Դաստիարակների հեռավար-առցանց ուսուցման մարտի 23-27 նախագծերին, հեղինակ Նելի Արղության

Այս շաբաթ մեր սաները ներկայացրին այս թեմաները՝

1. Ձոն մայրիկի

2.Ծառատունկ-ծաղկատունկ

3. Սեբաստացիները տանը

4. ինքնաշեն խաղալիքներ

5. Ածիկացան

Ձեզ եմ ներկայացնում ՝

Ծնողների պատումները

Ծնողի օրագիր

Մասնակցել եմ՝

《Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ 》պարապունքին։ Թեման՝《Ծիծաղը》Վիլյամ Սարոյան։ Վերլուծություն ։

Առցանց քննարկել ենք և մեր կարծիքն ենք հայտնել ՝ Աիդա Պետրոսյանի 《ինչով են զբաղվում նախակրթարանում》հոդվածը։

Ինչպես նաև մասնակցել եմ՝ Ռոդարիական մարզախաղեր ֆլեշմոբին։

Ուսումնասիրել ենք Մարիա Մոնտեսորի 《Երեխայի տունը》հոդվածը։

Ծանոթացել եմ ՝ խորհրդային մանկավարժ Սիմոն Սոլովեյչիկի՝ Երեխայի մեջ ոչինչ չփոխելու համար կա 4 կանոն

《Ածիկացան》27.03.2020

Այս շաբաթ ավարտեցինք մեր նախագիծը 《Ածիկացան》- ով։ Քանի որ, շուտով մոտենում է Զատկի ծեսը: Մեր նախակրթարանի սաները իրենց ծնողների հետ միասին նախապատրաստվում են Զատկածեսին։ Նրանք ցորենից և ոսպից ածիկներ ցանեցին։ Ամեն օր նրանք կհետևեն և կտեսնեն թե ինչպես են ծլում և մեծանում սերմերը։ Դա նաև նրանց շատ մեծ բնագիտական փորձ կլինի։ Զատիկը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը։ իսկ ածիկացանը դա խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ։

Հոխիկյան Ալիսա

 Վիրաբյան Ալեքս

 Դադոյան Վիկտորիա

 Գալստյան Մանվել

Դավթյան Էդուարդ

Առուստամյան Նարեկ

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы