Ահա նորեն գարուն եկավ. Օ˜, կտրեցե՛ք, օ˜, կտրեցե՛ք Լեզուները թռչունների, Որ չհանդգնեն երգել անհոգ Երգերն իրենց տարփանքների` Մեր մորթված մանուկների Ցրիվ եղած նշխարների Փոշու վրա, որոնց պիտի Ծածկեն անգութ ծաղիկները` Լի˜րբ, անզգա…
Կիրակի օրը՝ պատրաստվում էինք, որպիսի առավոտյան ինչպես միշտ գնայինք մեր շատ սիրելի կրթահամալիրը: Սակայն իմացանք, որ Կորոնավիրուսի պատճառով պե՛տք է մնանք տանը: Չհասցրեցինք ձանձրանալ, երբ մեզ տեղեկացրեց մեր շատ սիրելի՝ ընկեր Նելին, որ պետք է տանը կատարենք հեռավար, առցանց ուսուցում: Դա շատ հետաքրքիր էր ինձ համար:
Մենք անցանք աշխատանքի: Սկզբից՝ մեր բոլոր շաբաթվա գործողությունները քննարկեցինք մեր դաստիարակների բլոգում, որից հետո նորից ճշտումներ արեցինք ընկեր Նելիից: Եվ մեր ամբողջ շաբաթվա նախագիծը կազմեցինք՝
Հեռավար աշխատանքային նախագիծ
Որից հետո, մեր ծնողներին խնդրեցինք, որ մեր ուղարկած նյութերով մեզ համար տեսանյութեր պատրաստեն :
Ինչպես պայքարել Կորոնավիրուսի դեմ, հեքիաթասաց ընտանիք, մարզական ընտանիք, սանի օրը երբ տանն է, ընտանեկան շրջայց:
Ամեն օր պատրաստում էինք մեր ծնողների կողմից ուղարկած, այդ օրվա նյութը, իհարկե չէինք մոռանում շնորհակալություն հայտնել, որ մեր կողքին են:Իհարկե մենքել մեր հարցերով հանգիստ չէինք տալիս ընկեր Նելիին:
Այդքանել հեշտ չէ աշխատել հեռավար այն ել տարբեր ընտանիքների հետ, սակայն շատ հետաքրքիր էր և հագեցած:
Ձեզ եմ ներկայացնում մեր այս շաբաթվա ամփոփում-պատումը ՝
Առցանց ուսուցման նախագծին 30 սանից մասնակցել են 17֊ը։
Շատ շնորակալություն այն բոլոր ծնողներին, ովքեր մեծ սիրով մասնակցեցին մեր հեռավար նախագծին: Եվ իհարկե ընկեր Նելին միշտ մեր կողքին լինելու համար, ինչպես նաև իմ ՝ընկեր Հասմիկին:
Մեր սաները, երբ տանն են՝ նրանցից ամեն մեկը յուրովի է անցկացնում իր օրը: Եկեք տեսնենք ինչով կզարմացնեն նրանք մեզ այսօր:
Այ օրինակ՝ ժպտերես Էդուլը առավոտյան զբոսնում է, իսկ տանը շատ զվարճալի և հետաքրքիր խաղ է խաղում իր հայրիկի, մայրիկ և քույրիկի հետ:
Իսկ Նարեկը՝ այնքա հրաշք ձևով է ներկայացնում իր առօրյան, որ չդիտել անհնարին է: Փոքրիկ է բայց շատ բլբլան և քաղցր:😊
Վիկան էլ իր քաղցրիկ ձայնով պատմում է, որ չի սիրում տիկնիկների հետ խաղալ, այլ նախընտրում է մեքենաների հետ խաղալ:
Մեր սիրելի Լուսին էլ, իր հետաքրքիր տարբերակը ունի տանը զբաղվելու: Նա իր մայրիկի հետ ուսումնասիրում է մեր երկրի քարտեզը: Եվ դա իր մոտ շատ լավ է ստացվում:
Նիկոլն էլ շատ է սիրում իր եղբոր հետ <<գոմեշակռիվ>> բռնել: Եվ դա նրան շատ է դուր գալիս, նա էլ նախընտրում է ավելի ակտիվ խաղեր :
Մեր խուճուճ Ալեքսը սիրում է խաղալ իր քույրիկի հետ՝ վարսավիր վարսավիր😊, սրճարան և շատ այլ զվարճալի խաղեր: Նա այդ ամենը անում է գեղեցիկ ժպիտը դեմքին:
Մեր շատ սիրելի Նարեկն ել, շատ գեղեցիկ և արագ պատմում է իր առօրյաի մասին, նրա հետ մեկ տեղ մեզ ներկայացնում իր լուսանկարները: Շատ մարզական և ակտիվ օր անցկացրեց այսօր Նարեկը:🌞
Դանին՝ ինչպես միշտ շատ խենթ և բուռն օր է ունենում: Նա մեկ օրում հասցնում է բավականին ակտիվ և էներգիայով լի լցնել իր և հարազատների օրը:
Չեմ հոգնի ևս մեկ անգամ Շնորհակալություն հայտնել մեր շատ սիրելի ու համախմբված ծնողներին, մեզ աջակցելու և ժամանակ տրամադրելու համար:
Քանի որ մեզ մոտ, հայտարարված է հեռավար ուսուցման շաբաթ: Այսօր էլ հերթը եկավ մեր հեքիաթներին: Հեքիաթասաց ընտանիքները պատմում են իրենց սիրելի հեքիաթները: Դե ի՛նչ պատրաստ եք լսել նրանց:
Գրիգորյան Յանա
Դադոյան Վիկա
Վիրաբյան Ալեքս
Առուստամյան Նարեկ
Անտուան
Մաթևոսյան Նարե
Հատուկ շնորհակալություն՝ մեր շատ սիրելի ծնողներին մեզ աջակցելու համար:
Առցանց ուսուցման կազմակերպումը ընտանիքում, տանից ֊պարտեզ ուսումնական գործունեությունը։ Խնդիրները`
Հրապարակում սեբաստացի անհատն է՝ երկու տարեկանից սկսած՝ իր հմտություններով, կարողություններով, իր անհատական ուսումնական պլանով, իր ընտանեկան միջավայրով։
《Մխիթար սեբաստացի 》կրթահամալիրի` Արևելյան դպրոց ֊պարտեզ։ Նպատակը՝
Երեխաների ու մայրիկների հետ ստեղծել բնական ծաղիկներից կուլոններ և 《Գարնանային թիթիզ 》նկարաշար ։ Խնդիրները`
Բնական ծաղիկներից պատրաստել գեղեցիկ կուլոններ ։ Մեծիկների մոտ զարգացնելով ,գունային ճանաչողությունը, մանր մոտորիկան, ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը:
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ Մայրիկներին նվիրել բնական ծաղիկներից կուլոններ և նմանը չունեցող, թիթիզ նկարաշարից փնջեր ։
Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ
Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
Ազգային պարերի ուսուցում
Մարզական
Գարուն, տարվա չորս եղանակներից մեկն է, գտնվում է ձմռան և ամռան միջև ։ Ակտիվանում է բուսականության և կենդանի օրգանիզմների գործունեությունը։
Գարնանային պարտեզի նախագծեր
«Եսիմծառնունեմպարտեզում»նախագիծ. Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
Օրվաեղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին: Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում: Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ : Մեկ շաբաթ լուսանկարում ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ : Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը: Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում: Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
9:30-10:00—Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
Արևին կանչելուց հետո ,արևների հետ նկարվելու ենք և ստանանք նմանը չունեցող《Գարնանային նկարաշար 》։
երեքշաբթի ֊《եղանակի ուսումնասիրությունը》
Երեխաների հետ քննարկելու ենք գարնանային եղանակի փոփոխությունները
Չորեքշաբթի ֊《Շոկոլադե ոտիկանկարչություն》
Սաներին պատմելու ենք Ջանի Ռոդարիի«Շոկոլադե ճանապարհը» հեքիաթը: Քանի որ բոլորն էլ շոկոլադ շատ են սիրում: Մենք նույնպես կփորձենք «Շոկոլադե ճանապարհ» ստեղծել և խաղալ:
Հինգշաբթի ֊《Ծաղիկ թաթիկները》Այլընտրանքային նկարչություն : մեզ անհրաժեշտ պարագաները՝ սպիտակ թուղթ, գունավոր ներկեր, և տեսախցիկ: Նկարելու ենք մեր թաթիկով գեղեցիկ ծաղիկներ:
Ուրբաթ֊ 《Արևելքի թիթիզ մայրիկները》
Արևելքի լանջերին փայլելու են մեր թիթիզ մայրիկները և մեծիկները ,նախատոնական պոդիում։
9.03֊13.03
Երեքշաբթի 《ընտանեկան ծառատունկ 》
《Բալիկ +մայրիկ+հայրիկ》բոլորը ունեն իրենց անվանական ծառերը։
Երեքշաբթի ֊ 《Բաժակ մայրիկները 》Տեխնոլոգիա ՝ պատրաստում ենք թղթե բաժակից մեր մայրիկին:Անհրաժետ նյութերն են՝ թղթե բաժակ ,սոսինձ , գունավոր թղթեր և տեսախցիկ:
Չորեքշաբթի ֊《Աղայան֊Կոմիտաս֊Ռոդարի》 Աղայանի《 Աքաղաղը》ոտանավորը սաները կսովորեն ,Ռոդարիական շնչով և Կոմիտասի ոգով։
Հինգշաբթի ֊《 Ռոդարիական մարմնամարզություն》
Անհրաժեշտ պարագաներ ն են՝գունավոր թղթեր ,ազատ տարածություն:Միջավայրը ՝խմբասենյակում: Խաղալու ենք զույգերով :Ցատկելու ենք միևնույն գույնի վրա: Այստեղ ամեն ինչ ակտիվացված է. հիշողություն, ստեղծագործական մտածողություն, ուղղություն, զվարճանք, խառնաշփոթ: Հեշտ է կատարել և հաջողությունը երաշխավորված է: Հարմար է բոլոր տարիքի համար:
Ուրբաթ ֊《Մեծիկ բնագետիկները》
Խոշորացույցներով ուսումնասիրություն Արևելքի լանջերին
16.03֊20.03
Երկուշաբթի ֊ 《Գարնանային բլբլոցներ 》
Եթերում գարնանային բլբլալ ռադիոն է ։
Երեքշաբթի ֊《Արևելքի խենթերը》
Տեխնալոգիա՝ պատրաստում էնք երեխաների լուսանկարներով գեղեցիկ կոլաժ:Մեզ անհրաժեշտ է ՝փոքրիկ փայտիկներ ,լուսանկար,սոսինձ և թել:
Չոեքշաբթի ֊《Սպունգանկարչություն》
Նկարելու ենք ծիածան,սպունգի վրա գծելու ենք ծիածանի գույները,և դաջելու ենք թղթի վրա ։ Մեծիկների մոտ զարգացնելով ,գունային ճանաչողությունը, մանր մոտորիկան, ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը:
Հինգշաբթի ֊《Ուրախ թաթիկները》
Խոհանոց՝թխելու ենք խմորից թաթիկներ : Անհրաժեշտ է՝ խմոր, ջեռոց և երեխաների թաթիկները:
Ուրբաթ ֊《Աղայանի սագիկը》
Սագիկը ոտանավորը արտասանելու ենք ծափիկների ներքո։
23.03֊27.03
Երկուշաբթի ֊《Ստվերախաղ》
Աղայանի 《Ծիտն ու բազեն》ստեղծագործության ,կկատարենք ստվերախաղի միջոցով։Ստվերախաղը յուրօրինակ մտածողություն է ձևավորում, նպաստում ստեղծագործական երևակայության զարգացմանը, մարմինն ավելի ճկուն դարձնում,զարգացնում է միմիկան, երեխայի մկանային համակարգը:
Երեքշաբթի 《Գարնանային փուչիկները》
Անհրաժեշտ պարագաներն են՝ալյուր ,աղ,գուաշներ,ջուր, ականջի չոփիկներ և թուղթ: Նկարելու ենք գունեղ և փափուկ փուչիկներ:
Չորեքշաբթի 《Արևելքի Ռոդարիկ մարզիկները》
Ամեն ինչ երեխայի համար կարող է գործիք կամ խաղալիք լինել: Որպեսզի երեխան ճկուն ու ճարպիկ մեծանա, շատ բան պետք չէ՝ մի քիչ երևակայություն, միջավայրի ճիշտ կազմակերպում:
Հինգշաբթի ֊《Ծիածանի գույները 》
Բնագիտական փորձ՝ Մեզ անհրաժեշտ է՝ բաժակներ,ամանի հեղուկ,սոդա,գույնաոր գուաշներ և ջուր: