Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեռավար ֊ առցանց ուսուցում նախագիծ《Զատկի ծեսը》 6.04-10.04

Ծաղկած են դաշտեր ծիլ-ծիլ, խատուտիկ,
Եվ ամեն ժամ կավետեն Զատիկ,
Զատի՛կ է եկել, թո՛ղ աշխարհ ցնծա,
Կարմիր հավկիթներ բերել ենք ընծա:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:

 «Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄ. ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ 5-12 ԱՊՐԻԼԻ

Հեռավար ուսուցում. նախագիծ

Անվանումը՝ 《Զատկի ծեսը》

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների և ընտանիքի անդամների համար

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, ծնողներ և ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը՝

Մեկ շաբաթ 6.04-10.04

Նպատակները՝

Սաներին ծանոթացնել Զատկի ծեսին՝  որպես  ազգային  և քրիստոնեական  ծես,  ծեսի խորհուրդներին (ածիկ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ,  զատկածառ) զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Ինչպես նաև ամրապնդել ծնող-պարտեզ- դաստիարակ կապը, ներգրավել ծնողին առցանց համագործակցությանը։

Խնդիրները՝

Ծնողը դառնում է առցանց կրթության, կրողը և փոխանցողը։ Հեռավար ուսուցման ժամանակ ծնողին ներգրավել մեր նախագծերում, և ոչ միայն ծնողին այլ նրա ընտանիքի բոլոր անդամներին։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝ տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել՝

Ընտանեկան նախագծեր, որոնք առաջարկում են ծնողները

Ավագ երկուշաբթի ` ջրաղացպանների օր

Ավագ երկուշաբթի` ջրաղացպանների օրը, ալյուր կամ ցորեն են տանում աղալու:

զատկական խաղեր, ձվախաղեր

Տեսադաս ՝ ձվախաղերի մասին

Ավագ երեքշաբթի `  « Հիմար — իմաստունի» վիճակ

Ավագ երեքշաբթի` երեկոյան, հյուր գնալիս իրենց հետ ճրագ են վերցնում` որպես իմաստուն մարդիկ: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:

զատկական երգեր, ասիկներ, հանելուկներ

Ավագ չորեքշաբթի `  «Չիք օրը»

«Չիք օրը»` այգին, բանջարանոցը, տունն են մաքրում. եթե այգում ծառ ունեն, որը պտուղ չի տալիս, բահը վերցրած` այդ ծառին են մտենում, հորդորում, որ պտուղ տա, սպառնում, թե այդ բահով հողից նրան կհանեն: Հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն,
կեղտ «չիք են արել»:

Ազգային ծիսական խաղեր`

«Չիք,չիք», «Աղամ,աղամ»

Չիք, չիք, մուկը չիք,
Չիք, չիք, լուն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք,
Չիք, չիք, հիվանդությունը չիք,
Չիք, չիք, օձը չիք…

«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.

Առաջին խումբ — Չիք, չիք, ի՞նչը չիք:

Երկրորդ խումբ — Չիք, չիք, կծան շունը չիք:

Տեսադաս ՝ Չիք-չիք

Ավագ հինգշաբթի `  Այգեպանների օր

Ավագ հինգշաբթի հայ կանայք ու աղջիկները գնում են բանջար հավաքելու, հացի են նստում անպայման ընտանիքով:

Տեխնոլոգիական աշխատանք

Ավագ ուրբաթ ` Զատկի ծես》,  Ծիսական խոհանոց

Ցուցահանդես- Գեղարվեստը ընտանիքում ,《Ձոն մայրիկի》

Միջավայրը՝ տանը, բակում, ազատ միջավայրում

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Ձվախաղ

 Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:

Ձուգլդորիկ`

Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել: 

Զատկական ` ասիկներ `

1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

2. Կարմիր ձու տուր,կարմիր օր տամ:

3. Զատիկն առանց ձվի չի լինի:

4. Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի

5. Մարիամ խաթուն,

Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն

Ես քեզ կտամ նուշի կթուն:

6. Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

7. Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Զատկական հանելուկներ

1. Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

2. Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3. Այսօր կլոր մարմար քար,

Վաղը թռչի վեր ու վար:

4. Այն ինչն է, ինչը,

Վրան կարծես ամպեր լինեն, իսկ մեջը` արև:

5. Կլոր է, մոլորակ չէ,

Սպիտակ է, բամբակ չէ

Մեջը դեղին է,

Արեգակ չէ:

6. Սրտիկի նման կլոր է,

Մեջը արև է,

Շուրջը` տիեզերք:

Զատկական երգեր

՝Զարկ բոլոճիկ

Գնացեք, տեսեք

Զատիկ

Խնկի ծառ

Նախագծի արդյունքների, տարածում հրապարակում՝

Բլոգներում

Ենթակայքում

Սոցցանցերում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: