Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հեռավար-առցանց ուսուցում《Ձոն մայրիկի》

《Ես սիրում եմ ծաղիկները
Մեկ էլ մորս աչքերը պարզ,
Ազգեր մեկ էլ ձեր արքերը`
Թե ծաղկի պես նայեն վաս:
Ես սիրում եմ ողջ աստղերը,
Մեկ էլ մորս աչքերը հեզ,
ԱՍտված մեկ էլ քո աչքերը`
Թե ինձ պահես մայրիկիս պես》 Հովհաննես Շիրազ

Գարնանը մեր գեղեցիկ ծեսերից Է《Ձոն մայրիկի》ծեսը: Ծնողները մեր սաների հետ պատրաստեցին շատ գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանքներ`《Սա իմ մայրիկն է》: Նրանք շատ գեղեցիկ և գունեղ էին պատրաստել իրենց մայրիկներին։

Հեռավար-առցանց ուսուցում《Ձոն մայրիկի》

Մեր սիրելի՛ մայրիկներ և աղջիկներ, շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, հավերժ կանացի հմայք, լիարժեք երջանկություն և անսպառ սեր: Մեր սաներն Էլ են միանում մեզ և իրենց շնորհավորանքն են հղում իրենց մայրիկներին:

Տոնդ շնորհավո՛ր, իմ սիրելի՛ մայրիկ

Ավագ երեքշաբթի ` « Հիմար — իմաստունի» վիճակ 7.04.2020

Կարոտ» ֆիլմի Առաքելը՝ նույն ինքը ...

Այսօր ավագ երեքշաբթի է: Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:

Այսօր մայրիկների հետ սաները սովորեցին` զատկական ասիկներ, երգեր և հանելուկներ: Այդ ասիկները, երգերը նախօրոք ուղարկել ենք մայրիկներին, որպեսզի երեխաների հետ սովորեն: Սաների սովորելուց հետո ծնողները տեսանկարել և ուղարկել են մեզ: Մենք ել մեծ սիրով ներկայացնում ենք ձեզ:

Սարգսյան Նարե

Նարեն մեզ համար իր փոքրիկ թաթիկներով խնոցի հարեց և անուշ ձայնով երգեց:

Հոխիկյան Ալիսա

Գրիգորյան Յանա