
Ավագ չորեքշաբթի «չիք» էր կոչվում։ Մաքրում էին տունը, բակը, լվանում ամեն ինչ և լողանում։ Տարածված էր այն հավատալիքը, որ շուրջբոլորը մաքրելով՝ մարդն ազատվում է ամեն չարիքից։
Մեզ մոտ Չորեքշաբթին «չիք»-ի օր էր, մեր սաները առավոտյան արթնացան և անցան գործի, սկսեցին իրենց ակտիվ և ուրախ առօրյան: Նախ և առաջ լվացվեցին, ապա անցան տան մաքրությանը: Սկսեցին մաքրել հատակը, կահույքը, դասաորեցին իրենց խաղալիքները: Նրանք դա անում էին շատ մեծ սիրով և ոգևորությամբ: Պետք է նշել, որ նրանց շատ էր դուր եկել տուն մաքրելը: Իհարկե այսօր միայն աղջիկները մասնակցեցին :