ԾՆողների պատումները

Դավթյան Էդուարդի մայրիկ` Գայանե

Բարև բոլորին։ Ես Գայանե Դավթյանն եմ՝ Սեբաստացի Էդուարդի մայրը։ Այժմ մեր կրթահամալիրումանցել ենք «Հեռավար առցանց ուսուցման»։ 21րդ դարի ուսուցման տարբերակ, որից միայն լավագույնն ենք ստանում։ Մեր դաստիարակները մեզ տալիս են նախագծեր, իսկ մենք հաճույքով այն տանը կազմակերպում և իրականցնում ենք։ Այն հաճելի է թե՝ մեզ, թե՝ մեր բալիկներին։ Շատ շնորհակալ ենք մեր կրթահամալիրին, մեր դաստիարակներ՝ Ալինա Մարզումանյանին և Հասմիկ Հարությունյանին նման ոգևորող նախագծերի համար։

Սանոսյան Ռաֆայելաի մայրիկ` Մարինա

Հեռավար առցանց նախագիծը կարևոր է կրթական հաստատություն֊ընտանիք կապն ամրապնդելու, սաների զբաղվածությունն ապահովելու, առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու և հետագա կրթական գործընթացին վերադարձն ու ադապտացիան ավելի դյուրին դարձնելու նպատակով։

Գալստյան Մանվելի մայրիկ` Տաթև

Ես կարծում եմ , որ հեռավար ուսուցումը շատ կարեվոր է հատհապես դպրոցական երեխաների համար, քանի որ այդպես երեխան և չի մոռանում իր սովորածը, և միշտ կապի մեջ է լինում դասվարի հետ և դրա հետ մեկտեղ ստանում է նոր գիտելիքներ, իսկ պարտեզի տեսանկյունից երեխաների համար այնքանով է լավ, որ փորձում են նոր խաղեր խաղան և նույնպես ինչ որ չափով կապի մեջ են լինում դաստիարակների հետ։

Վիրաբյան Ալեքսի մայրիկ` Հերմինե

Սիրելի Ալինա և Հասմիկ, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ ջանք չեք խնայում և մեր այս միապաղաղ օրերը կյանքով եք լցնում։ Հեռավար ուսուցումը ինձ համար մեր կրթահամալիրի առավելություններից մեկն է։ Հեռավար առցանց ուսուցումը միջոց է՝ միշտ կապի մեջ լինելու, աշխատելու, սովորելու, ակտիվ լինելու։ Շնորհակալ եմ…..

Առուստամյան Նարեկի մայրիկ` Յանա

Ես երեք անչափահաս երեխաների մայր եմ, ինքս աշխատում եմ և այդ պատճառով երեխաներիս օրվա մեծ մասի խնամքը հանձնել եմ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիանալի ու հոգատար անձնակազմին։ Ելնելով այս իրավիճակից երբ փակվեցին բոլոր հաստատությունները, սակայն ես նորից շարունակում եմ աշխատել սկզբում մի փոքր դժվար էր համատեղել աշխատանքը և երեխաների կրթույունը առցանց, բայց շնորհիվ մեր բանիմաց և շատ սիրելի անձնակազմի մեզ դա հաջողվեց։ Առցանց կրթությունը մեր կրթահամալիրում շատ կազմակերպված է, և որ ամենակարևորն է հագեցած է երեխաների օրը: Ամեն մի օրը լցվում է բազում հետաքրքիր և իմաստալից խաղերով, նյութերով, բազմաթիվ ձեռքի և մտքի մարզումներով։ Մեր սիրելի մանկավարժները մեր կողքին են օրվա ցանկացած ժամի։ Շնորհակալ ենք որ կա այսպիսի հրաշք կրթահամալիր և հատուկ ընտրված բանիմաց մասնագետներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: