
Մենք արդեն մեկ ամիս է աշխատում ենք հեռավար-առցանց ուսուցման ծրագրով։ Այս ծրագիրը ապացուցեց, որ իր ձևաչափով տարբերվող է, և արդյունավետ է ծնող — պարտեզ — դաստիարակ համագործակցությունը։ Հասկանալով, որ շատ դրական կողմեր է տալիս, մենք մեծ ոգևորությամբ և եռանդով շարունակում ենք, հեռավար ուսուցումը, մեր շատ սիրելի սաների և ընտանիքի անդամների հետ: Այս շաբաթ մեզ մոտ Զատկի ծեսն էր: Սաների հետ միասին, այս շաբաթվա ընթացքում կատարեցինք տարբեր աշխատանքներ: Բայց մինչ կանցնեինք հեռավար աշխատանքի, նախ հիմք ընդունեցինք`
ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄ. ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ 5-12 ԱՊՐԻԼԻ
Ապա ծանոթացանք` (Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց), ծրագրին:
«Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը
Շարունակեցինք քննարկել մեր հետագա նախագիծը ընկեր Նելիի և մեր դաստիարակների հետ։ Այս շաբաթ մեր աշխատանքային ձևաչափը մի փոքր փոփոխվեց, տիկին Սուսանի առաջարկով, մեր նյութի պատումը թողարկելուց առաջ պետք է ուղարկենք, Լիլիթ Սահակյանին, նոր խմբագրում-սրբագրումից հետո միայն տեղադրեն իրենց բլոգներում: Որից հետո կազմեցի աշխատանքային նախագիծ։
Աշխատանքային նախագիծը 6.04-10.04
Այս շաբաթվա ընթացքում իրականացրեցինք`
Ավագ երկուշաբթի ` ջրաղացպանների օր
Ավագ երեքշաբթի ` « Հիմար — իմաստունի» վիճակ
Ավագ չորեքշաբթի ` «Չիք օրը»
Ավագ հինգշաբթի ` Այգեպանների օր
Ավագ ուրբաթ ` 《Զատկի ծես》, Ծիսական խոհանոց
Ինչպես նաև, Արևելքի մեր փոքրիկ սաները, առցանց շնորհավորանքներ մաղթեցին իրենց ծնողներին: Դա կցեցինք《Ձոն մայրիկի》նկարներին, որոնք սաները իրենց ձեռքով էին պատրաստել: Որից հետո գեղեցիկ տեսաֆիլմ պատրաստեցինք:
《Ձոն մայրիկի》
Նաև ունեցանք մի շատ գեղեցիկ նախագիծ, որը մեզ էր առաջարկել, ընկեր Նելին`
Ցուցահանդես- Գեղարվեստը ընտանիքում
Շաբաթվա վերջում ել մենք ներկայացնում ենք ձեզ`
Հեռավար-առցանց ուսուցման հաշվառում
Այս շաբաթ, առցանց ուսուցման նախագծին 30 սանից մասնակցել են 11-ը։