
Քանզի, մեզ մոտ դեռ շարունակվում է արտակարգ դրությունը։ Մենք շարունակում ենք մեր հեռավար ուսուցումը: Շաբավա նախագիծը սկսելուց առաջ, Նելի Արղությանի, դաստիարակների, ծնողական համայնքի հետ քննարկում ենք շաբաթվա ծրագրերը։ Ծնողները ևս դառնում են մեր անմիջական ծրագրի մասնակիցը, կրողը և փոխանցողը։ Նրանք և տեսանյութեր պատրաստողն են և տարածողը։ Եվ իհարկե վերջում ուղարկում են մեզ, մենք էլ տեղադրում ենք մեր բլոգում։ Այս ծրագրի շրջանակներում ավելի է ամրապնդվում՝ ծնող -պարտեզ- դաստիարակ կապը։ Մեկը մյուսին լրացնելով։ Այդ իսկ պատճառով է, որ մեր 《Մխիթար Սեբաստացի 》 կրթահամալիրը տարբերվում է, իր նմանը չունեցող հեղինակային կրթական ծրագրով։
Ա՛յնուհետև կազմեցինք շաբաթվա նախագիծը `
6.04-10.04 նախագիծ《Զատկի ծեսը》
6.04-10.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում ։
Գարնանը մեր գեղեցիկ ծեսերից Է《Ձոն մայրիկի》ծեսը: Մեր սաներն Էլ են միանում մեզ և իրենց շնորհավորանքն են հղում իրենց մայրիկներին:
ԾՆողների պատումները
Այս շաբաթ ԾՆողների պատումները բաժնում, սեբաստացի մայրիկներից մի քանիսը, պատմել են հեռավար ուսուցման մասին իրենց կարծիքները և տպավորությունները:
Մասնակցել եմ`
- Ֆեյսբուքյան ֆլեշմոբ-նախագիծ ` «Մնա Տանը Կարդա Դպիր», կարդացել եմ Լիլիթ Սահակյանի հոդվածը։
- Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը` հեռավար նախագծի շրջանակներում Վարել եմ տեսադաս։
- Մասնակցել եմ առցանց 《Զատկի ծես》-ին
- Ֆեյսբուքյան ֆլեշմոբ-նախագիծ ` Զատկական երգերն ընտանիքում
Ծնողների հետ ունեցել ենք առցանց հանդիպումներ։ Համագործակցության շրջանակներում ` եղել եմ խորհրդատու (ֆիլմերի մոնտաժում, ուսումնական նյութերի տրամադրում և այլն)։
Այս շաբաթ ` մասնակցել է 11 ընտանիք
Թողարկել ենք 25 հատ ֆիլմ