Ո՛չ մի լավ դաստիարակ, ո՛չ մի լավ խաղ ու խաղալիք չեն կարող փոխարինել , զոր ու գիշեր երեխայի հետ ապրող ու շնչող ծնողին։ Երեխային դաստիրակելը արվեստ է , բարդ ու դժվարին։ Ծնողի յուրաքանչյուր պատվիրան երեխան յուրովի է ըմբռնում։ Երեխայի հետ ավելի շատ պետք է խոսել, խաղալ, թողնել նրան ազատ շարժվել և անել այն ինչ ինքն է ցանկանում։ Պետք է հաշվի նստել նրա ցանկությունների հետ։ Դաստիրակել նրան կրթել, երեխայի մեջ կառուցել մարդկայինը, նրա մեջ ձևավորել հայեցի հոգին։ Պետք է խրախուսել նրա ամեն մի փոքրիկ արարք։ Նա պետք է իրեն զգա պաշտպանված և ապահով իր աշխարհում։ Նրան պետք է տալ ամենա մեծ սերը և հոգատարությունը այս կյանքում։ Նա պետք է մեծանա համերաշխ և ներդաշնակ միջավայրում։ Ծնողի դերը շատ մեծ է նրա զարգացման, դաստիարակության և նրա ես-ի մեջ։ Ես շատ կողմ եմ այս պատվիրաների հետ, և մեծ սիրով ընդունում և իրագործում եմ իմ կյանքում։ Կարծում եմ, որ այս ամենի հիմքը դա երեխայի ազատությու՛նն է:
Հեռավար ֊ առցանց ուսուցում նախագիծ《Զատկի ծեսը》 6.04-10.04

Ծաղկած են դաշտեր ծիլ-ծիլ, խատուտիկ,
Եվ ամեն ժամ կավետեն Զատիկ,
Զատի՛կ է եկել, թո՛ղ աշխարհ ցնծա,
Կարմիր հավկիթներ բերել ենք ընծա:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:
«Հեռավար-առցանց ուսուցում. ընտանեկան դպրոց» սուրհանդակը
ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄ. ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ 5-12 ԱՊՐԻԼԻ
Հեռավար ուսուցում. նախագիծ
Անվանումը՝ 《Զատկի ծեսը》
Նախատեսված է՝
2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների և ընտանիքի անդամների համար
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, ծնողներ և ընտանիքի անդամներ
Իրականացման տևողությունը՝
Մեկ շաբաթ 6.04-10.04
Նպատակները՝
Սաներին ծանոթացնել Զատկի ծեսին՝ որպես ազգային և քրիստոնեական ծես, ծեսի խորհուրդներին (ածիկ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ) զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Ինչպես նաև ամրապնդել ծնող-պարտեզ- դաստիարակ կապը, ներգրավել ծնողին առցանց համագործակցությանը։
Խնդիրները՝
Ծնողը դառնում է առցանց կրթության, կրողը և փոխանցողը։ Հեռավար ուսուցման ժամանակ ծնողին ներգրավել մեր նախագծերում, և ոչ միայն ծնողին այլ նրա ընտանիքի բոլոր անդամներին։
Ընթացքը՝
Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝ տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել՝
Ընտանեկան նախագծեր, որոնք առաջարկում են ծնողները
Ավագ երկուշաբթի ` ջրաղացպանների օր
Ավագ երկուշաբթի` ջրաղացպանների օրը, ալյուր կամ ցորեն են տանում աղալու:
զատկական խաղեր, ձվախաղեր
Տեսադաս ՝ ձվախաղերի մասին
Ավագ երեքշաբթի ` « Հիմար — իմաստունի» վիճակ
Ավագ երեքշաբթի` երեկոյան, հյուր գնալիս իրենց հետ ճրագ են վերցնում` որպես իմաստուն մարդիկ: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:
զատկական երգեր, ասիկներ, հանելուկներ
Ավագ չորեքշաբթի ` «Չիք օրը»
«Չիք օրը»` այգին, բանջարանոցը, տունն են մաքրում. եթե այգում ծառ ունեն, որը պտուղ չի տալիս, բահը վերցրած` այդ ծառին են մտենում, հորդորում, որ պտուղ տա, սպառնում, թե այդ բահով հողից նրան կհանեն: Հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն,
կեղտ «չիք են արել»:
Ազգային ծիսական խաղեր`
«Չիք,չիք», «Աղամ,աղամ»
Չիք, չիք, մուկը չիք,
Չիք, չիք, լուն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք,
Չիք, չիք, հիվանդությունը չիք,
Չիք, չիք, օձը չիք…
«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.
Առաջին խումբ — Չիք, չիք, ի՞նչը չիք:
Երկրորդ խումբ — Չիք, չիք, կծան շունը չիք:
Տեսադաս ՝ Չիք-չիք
Ավագ հինգշաբթի ` Այգեպանների օր
Ավագ հինգշաբթի հայ կանայք ու աղջիկները գնում են բանջար հավաքելու, հացի են նստում անպայման ընտանիքով:
Տեխնոլոգիական աշխատանք
Ավագ ուրբաթ ` 《Զատկի ծես》, Ծիսական խոհանոց

Ցուցահանդես- Գեղարվեստը ընտանիքում ,《Ձոն մայրիկի》
Միջավայրը՝ տանը, բակում, ազատ միջավայրում
Ձուպտտոցի
Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:
Ձվախաղ
Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:
Ձուգլդորիկ`
Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել:
Զատկական ` ասիկներ `
1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
2. Կարմիր ձու տուր,կարմիր օր տամ:
3. Զատիկն առանց ձվի չի լինի:
4. Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի
5. Մարիամ խաթուն,
Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն
Ես քեզ կտամ նուշի կթուն:
6. Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
7. Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:
Զատկական հանելուկներ
1. Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
2. Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
3. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
4. Այն ինչն է, ինչը,
Վրան կարծես ամպեր լինեն, իսկ մեջը` արև:
5. Կլոր է, մոլորակ չէ,
Սպիտակ է, բամբակ չէ
Մեջը դեղին է,
Արեգակ չէ:
6. Սրտիկի նման կլոր է,
Մեջը արև է,
Շուրջը` տիեզերք:
Զատկական երգեր
Նախագծի արդյունքների, տարածում հրապարակում՝
Բլոգներում
Ենթակայքում
Սոցցանցերում
Զատկական երգերն ընտանիքում
Այս շաբաթ գտնվելով արձակուրդի մեջ, մեծ սիրով ընդունեցի` Մարինե Ոսկանյանի մարտահրավերը` Զատկական երգերի առցանց ընտանեկան ֆլեշմոբի:
Նախագիծ. Զատկական երգերի առցանց ֆլեշմոբ
Արևելյան դպրոցի դաստիարակ` Ալինա Մարզումանյան
Խոսքի մշակույթ
Մնա տանը կարդա Դպիր

Եկե՛ք ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործենք՝ ինքնակրթվենքhttps
Ես մեծ սիրով ընթերցեցի Լիլիթ Սահակյանի հոդվածը:
Հուսանք, որ շուտով հեռվից չենք նայի միմյանց, իսկ մինչ այդ եկե՛ք ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործենք՝ ինքնակրթվենք, չէ՞ որ այն (ինքնակրթությունը) նպաստում է ներքին կազմակերպվածությանը, սերմանում աշխատասիրություն։ Հոդվածի հեղինակ՝ Լիլիթ Սահակյան