
Օր երրորդ: Օրը’ սկսեցինք մարզանքից, մի լավ մարզվելուց հետո, սաների հետ միասին խաղացինք բակային խաղեր: Այսօր էլ գնացինք բուսաբուծության լաբորատորիա, կերակրեցինք ծովախոզուկներին, կրիաներին և թութակին: Ծանոթացանք բույսերին, տիկին Շողիկը, սաների հետ միասին տնկեց ծաղկի կտրոնները: Վերադարնալուց հետո կազմակերպեցինք բրդուճուտոցի, և վերջում պատրաստեցինք գեղեցիկ կրծքազարդեր կավից: Օրը՛ այսպիսին է, իսկական Սեբաստացու՝ տարբերվող, գունեղ և բազմազան: