
Այս տարի գիտելիքի, գրի և գիտության օրը, ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց սեպտեմբերի 15-ին: Օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով, երգ ու պարով: Այդ ամենը իրականացրեցինք ֆիզիկական միջավայրում: Որից հետո սաների հետ նկարեցինք գեղեցիկ և գունեղ արևներ: Նախաճաշելուց հետո, խաղացինք տարբեր կառուցողական խաղեր: Օրվա վերջում պատրաստեցինք մեր պայուսակները, և քայլքով ուղևորվեցինք դեպի երթուղիների մոտ: