Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Մենք Արևելյան դպրոցի 5 տարեկաններն ենք

Այս տարի գիտելիքի, գրի և գիտության օրը, ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց սեպտեմբերի 15-ին: Օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով, երգ ու պարով: Այդ ամենը իրականացրեցինք ֆիզիկական միջավայրում: Որից հետո սաների հետ նկարեցինք գեղեցիկ և գունեղ արևներ: Նախաճաշելուց հետո, խաղացինք տարբեր կառուցողական խաղեր: Օրվա վերջում պատրաստեցինք մեր պայուսակները, և քայլքով ուղևորվեցինք դեպի երթուղիների մոտ:

Աշխատանքային նախագիծ . 14.09.2020-18.09.2020

Շաբաթվա ուսումնական նախագծերը՝ «Ողջույն, ես …» ուսումնական նախագիծ,«Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ

Շաբաթվա երգեր՝ «Կաքավիկ երգ»,« Արև, արև»,«Ձիուկը»

Շաբաթվա  բանաստեղծությունը՝ Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը»

Արտակարգ սեպտեմբերի Արևելյան դպրոցի ուղեցույց

2020-2021 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ

14․09․2020թ․

15.09.2020թ․

16․09․2020թ․

  • 11:00-11:30   Կառուցողական խաղեր
  • 11։30-12։00 Զբոսանք Արևելյան դպրոցի հյուսիսային բակում
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00  Ուրախ Ռուսերեն Знакомство
  • 13։00-13։30  Օրվա ամփոփում ռադիոլուրի տեսքով
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Բակային խաղեր
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

17․09․2020թ․

  • 10:40-11։30  Նկարչական  բացօթյա պլեներ
  • 11:30-12:30  Երաժշտական գործունեություն.« Արև, արև»,«Արև, արև դուրս արի»«Ձիուկը»
  • 12:35-13:00  Ճաշ
  • 13։00-13։30  Հեծանվավարություն
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Կավագործություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

18․09․2020թ․

  • 11։00-11։30  Լեզվագործունեություն.Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծության խաղ-ուսուցում
  • 11։30-12։30  Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան
  • 12։30-13։30  Տեխնոլոգիական գործունեություն. պատրաստում ենք ինքնաշեն խաղալիքներ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00Աղանկարչություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

Մուտքի ճամբար, օր 3-րդ

Օր երրորդ: Օրը’ սկսեցինք մարզանքից, մի լավ մարզվելուց հետո, սաների հետ միասին խաղացինք բակային խաղեր: Այսօր էլ գնացինք բուսաբուծության լաբորատորիա, կերակրեցինք ծովախոզուկներին, կրիաներին և թութակին: Ծանոթացանք բույսերին, տիկին Շողիկը, սաների հետ միասին տնկեց  ծաղկի կտրոնները: Վերադարնալուց հետո կազմակերպեցինք բրդուճուտոցի, և վերջում պատրաստեցինք գեղեցիկ կրծքազարդեր կավից: Օրը՛ այսպիսին է, իսկական Սեբաստացու՝ տարբերվող, գունեղ և բազմազան:

«Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ

01.09.20-30.09.2020

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ  բացօթյա լողավազաններում: 5 տարեկանների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են
պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Մուտքի ճամբար, օր 2-րդ

Այսօր մուտք ճամբարի երկրորդ օրն էր: Առավոտյան բոլորս, ընկեր Սյուզիի հետ միասին մարզվեցինք, զվարճացանք: Որից հետո, ընկեր Տաթևի հետ նոր երգեր սովորեցինք: Սաների հետ միասին քայլքով գնացինք դեպի բուսաբուծության լաբորատորիա, այնտեղ կերակրեցինք ծովախոզուկներին, ձկնիկներին, գերմանամկներին, կրիաներին և թութակներին: Ծանոթացանք բույսերին, տիկին Շողիկն էլ բոլոր սովորողներին  ծաղկի կտրոններ բաժանեց: վերադարձանք դպրոց, մի փոքր հանգստացանքի, և վերջում կատարեցինք այլընտրանքային նկարչություն: Շատ հագեցված և ուրախ օր ունեցանք:

Ճամբարային գործունեություն 07.09.2020-09.09.2020

Օր՝ սեպտեմբերի 7-9 (երեք խումբ)

Ժամը՝  10:00-13:00

Հանդիպմանվայր՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբի և 2/4 դասարանի ճամբարականներ

Նպատակ՝ սովորող-սովորեցնող նախագիծ

Նկարագրություն՝ ճամբարային գործունեությունն իրականացվելու է Արևելյան դպրոցի հյուսիսային բակում և Քոլեջի Ջերմոց-լաբարատորիայում։ Սովորողներին դիմավորում և ճանապարհում ենք Արևելյան դպրոցի մուտքի մոտ։ Ճամբարային գործունեությունն իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանմամբ։

Պատասխանատուներ՝ Լիլյա Զախարյան, Արմինե Մովսիսյան, Ալինա Մարզումանյան

Ժամանակացույց

  • 10։00-10։15— ճամբարականների դիմավորում Արևելյան դպրոցի մուտքի մոտ, ախտահանում, ջերմաչափում, տվյալների գրանցում, ճանապարհում դեպի հյուսիսային բակ
  • 10։15-10։30— մարզական գործունեություն (քայլք տեղում, ձգումներ, ցատկեր)
  • 10։30-10։45— երաժշտական գործունեություն (Արևների շարք, Պզզան, Կաքավիկ)
  • 10։50— քայլք դեպի Քոլեջ՝ Ջերմոց-լաբարատորիա (ծանոթացում բույսերին, ջերմոց-միջավայրին, բույսերի ուսումնասիրություն, ծովախոզուկների կերակրում, այցելություն Վերնատուն, Հիդրոպոնիկա)
  • 11։30՝ վերադարձ Արևելյան դպրոց
  • 11։40-12։00- հանգիստ հյուսիսային բակում (բրդուճային ընդիջում )
  • 12։00-12։50— լող, հեծանվավարություն, ընթերցումներ
  • 13։00- ճամբարականների ճանապարհում

Անհրաժեշտիրերիցանկ

  • ուսապարկ
  • արևային գլխարկ
  • հիգիենայի պարագաներ՝ ախտահանիչ միջոց, դիմակ, թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, ընդմիջման բրդուճներ
  • կաղամբ, գազար՝ ծովախոզուկներին կերակրելու համար
  • լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ (աղջիկներին), ջրային ակնոց

Խումբ 1 (սեպտեմբերի 7)
10:00-13:00

  1. Խաչատրյան Վահագն
  2. Կայայան Անտուան
  3. Խոստիկյան Կարինա
  4. Կարապետյան Վահագ
  5. Սանդոյան Ռաֆաելլա
  6. Գրիգորյան Արինա
  7. Պլուզյան Էլիզաբեթ
  8. Մայիլյան Մհեր
  9. Հակոբյան Վիկտորյա

Խումբ 2 (սեպտեմբերի 8)
10:00-13:00

  1. Հովհաննիսյան Արեգ
  2. Բաբայան Մանվել
  3. Հովակիմյան Դանիելա
  4. Անանյան Սառա
  5. Հովհաննիսյան Դավիթ
  6. Մարտիրուսի Մայա-Մարիամ
  7. Բաղդասարյան Մարիա
  8. Ղազարյան Լիլիթ
  9. Ռաֆաելյան Լիլի

Խումբ 3 (սեպտեմբերի 9)
10:00-13:00

  1. Օհանյան Մարի
  2. Սիմոնյան Առնո
  3. Աղասյան Արևիկ
  4. Արևշատյան Արփի
  5. Մկրտչյան Ալինա
  6. Գրիգորյան Յանա
  7. Ղազարյան  Նոյ
  8. Դուզդաբանյան Կարո
  9. Ղազարյան Էլեն

Փառատոնային, ստեղծագործական ճամբար. 5 տարեկանների կրթական շքերթ

Սեպտեմբերի 4-ին Արևելյան դպրոցում իսկական տոն էր՝ 5 տարեկանների փառատոնային, ստեղծագործական ճամբարն էր: Դպրոցի բակը վերածել էինք իսկական բաց-լաբորատորիայի: Միասին երգեցինք,պարեցինք, մարզվեցինք,նկարեցինք , նկարվեցինք, կավով աշխատեցինք , հետո համեղ հյուրասիրություն, իսկ վերջում՝ ուրախ  լող: Բարի գալուստ Արևելյան դպրոցի  5 տարեկանների խումբ:

Տեսանյութը՝ Արմինե Մովսիսյանի

Տեսանյութը՝ Սյուզաննա Սարգսյանի

Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս: