Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Այլընտրանքային Վարպետության դաս

Մարդիկ ստեղծեցին պլաստիկե տարաներ, կյանքը հեշտացնելու համար, իսկ մեր կրթահամալիրում ստեղծում ու փնտրում ենք դրա դեմ պայքարելու միջոցներ, չէ որ պահպանելով բնությունը, պահպանում ենք ինքներս մեզ։ Արուսյակ Մաթևոսյանը (համագործակցության նախագծի շրջանակներում ) վարպետության դաս վարեց մեզ հետ։ Թե՞ ինչպես պլաստիկե տարաներից պատրաստենք զինվորական այլընտրանքային ցանցեր։ Նորովի բացահայտում և իմացության մեծ հրճվանքը, թափոնների շնորհիվ։

«Իմ թաղարը» ուսումնական նախագիծ

Նախագծի տևողությունը՝  հոկտեմբերի 29- նոյեմբերի 30։ Հիմնականում երկու ամիս, սակայն խնամքը անընդհատ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի  5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Ալինա Մարզումանյան, Լիլիա Զախարյան

Պատասխանատուներ՝ Ալինա Մարզումանյան, Լիլիա Զախարյան

Նպատակ և խնդիրներ

  •  Դասասենյակում և տանը   թաղարային բույսերի աճեցում և խնամք:
  •  Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, դեպի շրջապատը:
  •  Ինքնուրույն անհատի ձևավորման նոր որակ:
  •  Ջրի մեջ կտրոնի արմատակալումից և թաղարի մեջ տնկելուց հետո բույսի խնամքին, ինքնուրույն հետևելու կարողության ձեռք բերում
  • Բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների հաղորդում:
  • Թափոններից թաղարների ստեղծում

Նախագիծը իրականացնելու համար

  • Միանման թաղարների ձեռք բերում՝ կարող է լինի անհատական ձևավորում:
  • Թափոնների վերամշակում
  • Մշտական տեսչության սահմանում՝ հետևելու արդյունքներին և խորհրդատվության ապահովում:

Արդյունքում՝

  • սովորողների խմբասենյակում եւ տանը ունենալ սեփական ձեռքերով  աճեցրած օգտակար սենյակային թաղարով  բույսեր :
  •  Փոքրիկ անհատի ձևավորում՝ հոգատար բույսի և շրջապատի նկատմամբ, որը տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին՝  իր ձեռք բերած նոր կարողությունների օգնությամբ:
  • Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Գազար-կաղամբ թերապիա

Մեզ մոտ այսօր գազար-կաղամբ թերապիա էր։

Միասին համտեսեցինք, որոշեցինք համը, հոտը, գույնը, զրուցեցինք նրանց օգտակարության մասին։

Մեզ մոտ օգտակարը և հրճվանիքը խառնվել էին։

Դե ինչ ցանկանում եմ ձեզ բարի դիտում։

Խաղողագովք

-Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
-Խաղողին գովենք:
Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան,
Խաղողի համը գովենք,
Ջան, խաղող, ջան, ջան:

Երեխաների հետ այսօր
Խաղողագովք արեցինք։

Որոշեցինք համը, հոտը և այլն։ Խոշորացույցով դիտեցինք խաղողի կորիզները։

Աշխատանքային նախագիծ 26.10․2019-30.10.2019

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Ա. Խնկոյան  « Աշուն» 

Շաբաթվա հեքիաթը՝ Առասպել հացի փշուրի մասին

Շաբաթվա երգերը՝   « Հարի, հարի, խնոցի », «Կոտ ու կես»,

Շաբաթվա նախագծեր՝

26․10.2020թ․

27․10․2020թ․

  • 11։00-11։30 Բանավոր մաթեմատիկա
  • 12։30-13։00   Ճաշ
  • 13։00-13։30  Հանգստի ժամ
  • 13:30-14:00  Մանր մոտորիկան զարգացնող խաղեր
  • 14։00-15։00 մարզական խաղեր
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Լեզվագործունեություն՝ Առասպել հացի փշուրի մասին հեքիաթի ընթերցում
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։30 — 15:00 Սաներին ճանապարհում

28․10․2020թ․

  • 11։00-12։00  Երաժշտական գործունեություն « Հարի, հարի, խնոցի », «Կոտ ու կես»,
  • 12։00-12։30 Ճաշ
  • 12։30-13։30 Մեդիագրագիտություն․Աշխատում ենք ուս․ գործիքով, նկարում ենք բանջարեղեն
  • 13։00-13։30 Հանգստի ժամ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Բակային խաղեր
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։30 — 15:00 Սաներին ճանապարհում

29․10․2020թ․

30․10․2020թ․

  • 10:00-10:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց
  • 10։45-11։30 Լող ծածկած լողավազանում
  • 11։30-12։10 Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։30 Ճաշ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Նախագծի իրագործում «Դասարանը ջերմոց լաբորատորիա» 
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։30 — 15:00 Սաներին ճանապարհում

«Հոկտեմբերիկ» ստուգատես․ Թթուդրիկի ծես

Օրը՝ 29.10.2020  

Ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Խորհրդատու խոհարար՝ Մարիետ Թադևոսյան

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:

Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում:

Սովորողները paint ծրագրով նկարում են բանջարեղեն։

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։

Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդոնյութի թողարկում:

Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող  տեսանյութի տեսքով ներկայացնում է  իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը:

«Հոկտեմբերիկ» ստուգատես․ Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ և շրջիկ թատրոն

Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Հոկտեմբերիկ » ստուգատեսն էր։ Պատրաստելու ենք ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ։ Բեմադրելու ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը » հեքիաթը, իսկ հետո ներկայանանք որպես շրջիկ թատրոն։ Նախագիծը իրականացնելու համար համագործակցել ենք տեխնոլոգ-դիզայներԱրուսյակՄաթևոսյանի հետ։ Նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլով։ Սկզբում սովորողներին պատմել ենք հեքիաթը, ներկայացրել հերոսներին կերպարները, նախապատրաստել անհրաժեշտ նյութերը, իսկ հետո ընկեր Արուսյակի օգնությամբ սկսել են ձևել։

Բոլոր հերոսներին արդեն ձևել ենք , ընկեր Արուսյակն էլ կարի մեքենայով ամրակալել էր , որ ավելի ամուր լինի, մնաց ամրացնենք անհրաժեշտ պարագաները։ Տեսե՛ք, ինչ հավես է ստացվել։

Արևելյան դպրոցի 5 տարեկաններն ներկայացնում են իրենց շրջիկ թատրոնը: Բարի դիտում բոլորին: