
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց
Նախագծի մասնակիցներ`Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Խորհրդատու` Շողիկ Պողոսյան
Պատասխանատու` Ալինա Մարզումանյան
Նախագծի նպատակը՝ դասարանը ջերմոց լաբորատորիայի վերածում, բնագիտության վերաբերյալ ուսումնական նյութերի ստեղծում:
Խնդիրներ` բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ,թաղար,բույս ,պտուղ/, հետազոտելու,ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում,կրթական փոխանակման ծրագրերի իրականացում,ուսումնական նյութերի ստեղծում, բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում:
Նախապատրաստական փուլ. Այս փուլում սովորողները սկսում են տարբեր նյութեր հավաքել բույսերի մասին: Ի՞նչ ձևի է, ի՞նչ հոտ ունի: Ինչպե՞ս է նա աճում: Ինչպե՞ս կարելի է ջրել, խնամել: Վարպետության դասերի են մասնակցում տիկին Շողիկի բուսաբուծության լաբարատորիա:
Խոշորացույցով ուսումնասիրում են բույսերը ,գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։
Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային նկարների ցուցահանդես:
Բույսերի ստեղծման փուլ. Այս փուլում սովորողները հատուկ տարաների մեջ հող են լցնում,տնկում են թաղարները: Ամեն օր սկսում են ջրել, հետևել, խնամել, նայել խոշորացույցով։
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: