«Հոկտեմբերիկ». Ազգային֊բակային խաղերի ստուգատես

Օրը՝ 08.10.2020

Ժամը՝  11։00֊12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի հյուսիսային բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան

Նպատակը՝ ազգային մշակույթի, ազգային խաղի ուսուցում, յուրացում

Խնդիրները՝

  • խմբով խաղալու հմտությունների զարգացում
  • խաղում արագ կողմնորոշվելու զարգացում
  • խաղերում միասնականության, փոխօգնության զարգացում

Խաղերը՝ «Մուկն ու կատու», «Պուտ-պուտ», «Ընկուզախաղեր»

Պուտպուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Մուկկատու

Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Արդյունքում սովորողը

  • կիմանա  ազգային խաղերը,
  • կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы