Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Հոկտեմբերիկ» ստուգատես․ Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ

Օրը՝ 15.10․2020թ

Нет описания.

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոց

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Արուսյակ Մաթևոսյան

Նպատակը՝

Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին: Երեխաները կաշխատեն տեխնոլոգիայի դասվանդողի, դասվարների հետ:

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

«Խաղողածես» ուսումնական նախագիծ

Օրը՝  հոկտեմբերի 14

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ՝ գինու դպրոց

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Խորհրդատու մասնագետ՝ Արտակ Ռշտունի

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան , Ալինա Մարզումանյան

Նպատակը և խնդիրները՝

  • Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի
  • խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:

Նախապատրաստական փուլ.

  • ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները։
  • ռադիոլուրի ստեղծում
  • Paint նկարչական ծրագրով նկարում ենք խաղող
  • գնումներ` խաղողահավաք ծնողներից, խանութներից,
  • քայլարշավ դեպի Քոլեջ՝ գինու դպրոց

Երաժշտության դասավանդող՝ Տաթև Մանվելյան

Երգացանկ՝

Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում։

Աշխատանքային նախագիծ 12.10.2020-16․10․2020

Շաբաթվա նախագծեր՝

Ազգային պարեր՝  Փափուրի

Շաբաթվա երգերը՝ 

12․10.2020թ․

  • 11։00-12։00  Խաղողագովք․ Ուսումնասիրում ենք խաղողը
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00  Ազգային պարեր՝ Փափուրի
  • 13:00-13:30  Օրվա ամփոփում ռադիոլուրի տեսքով
  • 13։35-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Խոշորացույցով ուսումնասիրություն «Դասարանը ջերմոց լաբորատորիա» 
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

13․10․2020թ․

  • 11։00-11։30 Բանավոր մաթեմատիկա
  • 12։30-13։00   Ճաշ
  • 13։00-13։30  Հանգստի ժամ
  • 13:30-14:00  Մանր մոտորիկան զարգացնող խաղեր
  • 14։00-15։00 մարզական խաղեր
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Լեզվագործունեություն Հ․Թումանյան «Փիսոն» բանաստեղծության խաղ-ուսուցման կրկնողություն
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

14․10․2020թ․

  • 12։00-12։30 Ճաշ
  • 12։30-13։30 Մեդիագրագիտություն․Աշխատում ենք ուս․ գործիքով, նկարում ենք խաղող
  • 13։00-13։30 Հանգստի ժամ
  • 13։35-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

15․10․2020թ․

16․10․2020թ․

  • 10:00-10:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց
  • 10։45-11։30 Լող ծածկած լողավազանում
  • 11։30-12։10 Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։30 Ճաշ
  • 13։35-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00Նախագծի իրագործում «Դասարանը ջերմոց լաբորատորիա» 
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ