Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Հոկտեմբերիկ » ստուգատեսն էր։ Պատրաստելու ենք ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ։ Բեմադրելու ենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը » հեքիաթը, իսկ հետո ներկայանանք որպես շրջիկ թատրոն։ Նախագիծը իրականացնելու համար համագործակցել ենք տեխնոլոգ-դիզայներԱրուսյակՄաթևոսյանի հետ։ Նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլով։ Սկզբում սովորողներին պատմել ենք հեքիաթը, ներկայացրել հերոսներին կերպարները, նախապատրաստել անհրաժեշտ նյութերը, իսկ հետո ընկեր Արուսյակի օգնությամբ սկսել են ձևել։
Բոլոր հերոսներին արդեն ձևել ենք , ընկեր Արուսյակն էլ կարի մեքենայով ամրակալել էր , որ ավելի ամուր լինի, մնաց ամրացնենք անհրաժեշտ պարագաները։ Տեսե՛ք, ինչ հավես է ստացվել։
Արևելյան դպրոցի 5 տարեկաններն ներկայացնում են իրենց շրջիկ թատրոնը: Բարի դիտում բոլորին: