Օրը՝ 29.10.2020

Ժամը՝ 11:00-12:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատու՝Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան
Խորհրդատու խոհարար՝ Մարիետ Թադևոսյան
Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:
Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:
Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում:
Սովորողները paint ծրագրով նկարում են բանջարեղեն։
Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։
Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:
Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդոնյութի թողարկում:
Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող տեսանյութի տեսքով ներկայացնում է իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը: