
Արևելյան դպրոցի 5 տարեկաններն հերթական անգամ մարզվում են բացօթյա միջավայրում, մեզ է միացել մեր մարզիչը ընկեր Սյուզին, իսկ վերջում ուրախ Հեծանվավարություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Արևելյան դպրոցի 5 տարեկաններն հերթական անգամ մարզվում են բացօթյա միջավայրում, մեզ է միացել մեր մարզիչը ընկեր Սյուզին, իսկ վերջում ուրախ Հեծանվավարություն
֊Յոթ, տաս, քսան, երեխաները շարունակում էին պարկի միջից հանել լոտոյի թվերը ու մեծ հանդիսությամբ հայտարարել: Զարգացնում ենք մտավոր և մաթեմատիկական հմտությունները։ Ամեն օր ապրելով իմացության մեծ հրճվանք, և ձեռքբերում նորանոր հաջողություններ։
Մեզ մոտ, Արևելյան դպրոցում ունենք շատ գեղեցիկ և բազմազան բույսեր, մենք սաների հետ այսօր որոշեցինք խնամենք և ջրենք այդ բույսերը։ Վերցրեցինք մեր ջրով լի շշերը և սկսեցինք ջրել, դա շատ հաճելի և պատասխանատու գործ էր մեզ համար, մենք մեծ սիրով և եռանդով այդ ամենը կատարեցինք, հուսանք մեր սաների խնամված բույսերը ավելի արագ և գեղեցիկ կաճեն։
Շաբաթվա բանաստեղծությունը՝ Ա. Խնկոյան « Քամին ու մժեղը»
Շաբաթվա հեքիաթը՝ Ղ.Աղայան «Երկու այծ»
Շաբաթվա երգերը՝ « Հարի, հարի, խնոցի », «Կոտ ու կես»,
Շաբաթվա նախագծեր՝
19․10.2020թ․
20․10․2020թ․
21․10․2020թ․
22․10․2020թ․
23․10․2020թ․
Այսպիսի «Խաղողածես» կարող եք տեսնել միայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Արևելյան դպրոցի հինգ տարեկանները մեծ ոգևորությամբ էին սպասում այս ծեսին։ Խմբում նախապես տեսակավորեցինք խաղողը և քայլքով հասանք Քոլեջ՝ Խաղողի և գինու դպրոց։ Մեզ դիմավորեց ընկեր Արտակը։ Միասին երգեցինք, խաղողը առանձնացրեցինք , իսկ վերջում սկսեցինք ճզմել։ Ինչ հավե՜ս էր։ Գինի ենք պատրաստում մեր իսկ ձեռքերով։
Արևելյան դպրոց 5 տարեկաններ աշխատում են իրենց ուսումնական գործիքներով։
Պատումը` ֆոտոշարքով
Արևելյան դպրոցի 5 տարեկանները շատ են սիրում բացօթյա խաղեր խաղալ։ Մի լավ մարզվեցինք և սկսեցին խաղալ է՜լ պարան քաշոցի, է՜լ մուկն ու կատու, էլ օղակախաղեր, է՜լ գնդակ գլորոցի։ Դե ի՞նչ, հետաքրքրեց, հետևեք մեզ։
Այսօր, միասին խոշորացույցով ուսումնասիրեցինք, արդյոք մեր բույսի կտրոնները արմատ տվել են, թե ոչ։ Մեծ ոգևորությամբ դիտեցինք և բացահայտեցինք, բույսի արմատները, որից հետո պատմեցինք և քննարկեցինք այն ամենը ինչ տեսանք խոշորացույցից այն կողմում։
Օրը՝ 15.10․2020թ․
Ժամը՝ 11։00-12։00
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Արուսյակ Մաթևոսյան
Նպատակը՝
Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:
Խնդիրները՝
Նկարագրությունը՝
Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին: Երեխաները կաշխատեն տեխնոլոգիայի դասվանդողի, դասվարների հետ:
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:
Օրը՝ հոկտեմբերի 14
Ժամը՝ 11:00-12:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ՝ գինու դպրոց
Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Խորհրդատու մասնագետ՝ Արտակ Ռշտունի
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան , Ալինա Մարզումանյան
Նպատակը և խնդիրները՝
Նախապատրաստական փուլ.
Երաժշտության դասավանդող՝ Տաթև Մանվելյան
Երգացանկ՝
Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում։