Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբում իսկական իրարանցում էր։ Պատրաստվում ենք Լավաշթխիկի ծեսին։ Լավաշ պատրաստելը մի ամբողջ արարողակարգ է եղել: Հայկական խոհանոցի անբաժան մասն է հացը, որի տարբեր տեսակները հայտնի էին դեռ հնուց: Ամենատարծված և սիրված տեսակը լավաշն է՝ հայկական ավանդական հացը՝ բարակ հացից թխված և մոտ մեկ մետր երկարությամբ: Իսկ մենք քայլքով հասանք Ագարակ։ Այնտեղ է գտնվում մեր թոնիրը։ Սեղանը պատրաստեցինք, գունդը բացեցինք, շուրջպար բռնեցինք, և սկսեցի՜նք։ Ջա՜ն լավաշ ենք թխում։