
Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց՝ 13․11․2020թ․
Մեկնարկ՝ ժամը 10:30
Վերադարձ՝ 14:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Նպատակը՝
- Աշնանային դիտարկումներ,տերևներով տեխնոլոգիական աշխատանք
- Քայլարշավ
- Ռոդարու «Սոճիների պուրակում» երևակայական քերականությունից
Խնդիրները՝
- Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
- Միասին քայլելու, դժվարություններ հաղթահարելու հմտության զարգացում
- Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, խնամք
- Ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները)
- Բանավոր խոսքի զարգացում.
- Ստեղծագործական մտքի զարգացում
Ճամփորդելու համար անհրաժեշտ է.
Առողջ սնունդ, ջուր, տաք բաճկոն, հարմար սպորտային կոշիկներ,գլխարկ,մանրադիտակ, հեռադիտակ, աղբի տոպրակ, ձեռնոցներ, առաջին բուժօգնության պարագաներ, սոսինձ, թղթեր:
- Քայլարշավ, էկոլոգիական աշխատանք
- Նկարչական պլեներ
- Արգելոցի բույսերի, ծառերի ուսումնասիրություն, մեզ անծանոթ, նոր թփերի տեսակների բացահայտում
- «Հինգ տարեկանների երգչախումբ» նախագիծ
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Ջրվեժի արգելոցը: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին մտագրոհով մեթոդով ասում ենք բառեր, որոնք կապ ունեն ծառի հետ, զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, որից հետո բաժանվում են խմբերի ու ասում ենք ծանոթ ծառերի անուններ։ Կոմիտասյան օրերի ամփոփում։
Ճամփորդության ընթացք`
- Շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Քայլարշավ դեպի այգի
- Նախաճաշ
- Կոմիտասյան երգերի կատարում
- Ծառերի, թփերի դիտարկում
- Տեխնոլոգիական աշխատանք
- Ռոդարու «Սոճիների պուրակում» երևակայական քերականությունից
Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, քանի կիլոմետր ճանապարհ ենք անցել։
Ուսումնասիրելու ենք ծառերը, փորձելու ենք գտնել մեզ ծանոթ տեսակներ։ Իրականացնելու ենք բացօթյա ընթերցանություն, տեխնոլոգիական աշխատանք:
Ակնկալվող արդյունքները
Ունենալ կոմիտասյան երգերի ռադիոպատում , աշխատանքների ցուցահանդես դասվարի բլոգում, թփերի տեսակների մասին ճանաչողական նյութերի փաթեթի ստեղծում :
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան