Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Այլընտրանքային կերամաններ թռչունների համար» նախագիծ

Ժամանակահատվածը՝ Հիմնականում ձմռան երեք ամիսներն

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց

Նախագծի մասնակիցներ` Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Համագործակցություն` Արուսյակ Մաթևոսյանի հետ

Պատասխանատուներ՝  Ալինա Մարզումանյան, Լիլիա Զախարյան

Նպատակ և խնդիրներ

Գիտելիքների հարստացում, ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում:

Կերակրել թռչուններին, գրանցել այն տեսակներին, որոնք կայցելեն կերամանը դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին և լուսանկարել նրանց կերամանի վրա:

Oգնել մեր շրջաապատի թռչուններին հաղթահարել անբարենպսատ պայմանները և պատրաստվել բնադրման շրջանին:

Փոխարենը մենք կստանանք գեղեցիկ հնարավորություն խոշոր պլանով տեսնել սնվելու նպատակով մեր այգի այցելած թռչուններին:

Նախապատրաստական փուլ.

Այս փուլում սովորողները սկսում են տարբեր նյութեր հավաքել թռչունների մասին: Ի՞նչ ձևի են, ի՞նչ գույններ ունեն: Ինչպե՞ս են նրանք զարգանում: Ինչպե՞ս կարելի է կերակրել այգիում:

«Այլընտրանքային կերամաններ թռչունների համար» ստեղծման փուլ

Այս փուլում սովորողները հատուկ այլընտրանքային բաժակների մեջ կեր են լցնում, կախում են Արևելյան դպրոցի բակում: Ամեն օր սկսում են դիտել, հետևել, նայել կերամանների վրայի թռչուններին։

Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային  նկարներ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: