Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Նոյեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես․ Կավե կախազարդեր, ամփոփում

Այսօր  «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Նոյեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատեսն էր։ Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ այսօր պատրաստել ենք կավե կախազարդեր։ Սովորողների հետ դասարանը վերածեցինք բաց-լաբորատորիայի, պատրաստեցինք աշխատանքային տախտակները,փափկացրեցինք կավը ու անցանք գործի։ Արդյունքը՝ մեր տեսանյութում

«Նոյեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես․ Կավե կախազարդերОпубликовано 18.11.2020

Օրը՝ 19.11.2020թ.

Ժամ՝ 11:00-12:00

Մասնակիցները՝ 5 տարեկաններ

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց, 5 տարեկանների դասարան-լաբորատորիա

Խորհրդատու տեխնոլոգ՝ Արուսյակ Մաթևոսյան

Նպատակը՝ կավե կախազարդերի ստեղծում, նախապատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքի։

Խնդիրները.

  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Ստեղծագործականության և երևակայության զարգացում
  • Մանր մոտորիկայի զարգացում
  • Նյութի այլընտրանքային կիրառում կավով աշխատանքում

Աշխատանքի ընթացքը.

Սովորողները հագնում են տեխնոլոգիական գոգնոցները, նախապատրաստում կավի համար աշխատանքի տախտակները, բաժանվում խմբերի և արդեն նախապես մշակած կավը բաժանում ըստ քանակի։

Յուրաքանչյուրը ստեղծում է իր անհատական և ինքնատիպ կախազարդը։

Անհրաժեշտ նյութերը. կավ, տեխնոլոգիական տախտակ, տեխնոլոգիական դանակ, թելեր, գունաներկեր…

Արդյունքները՝ մեր դասարանական բլոգում