Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Դեկտեմբերիկ» ստուգատես․Ծիսական խոհանոց-լաբորատորիա՝ «Ասիլ-Վասիլ»-ի պատրաստում

Օրը՝ 17․12․2020թ․

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկանների խմբասենյակ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ

Պատասխանատուներ՝  Լիլյա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Խորհրդատու խոհարար՝  Մարիետ Թադևոսյան

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Նպատակ՝

  • խոհանոցում աշխատելու կարողություններ
  • ձեռք բերել խոհարարական հմտություններ
  • ուսումնասիրել ազգային խոհանոցը
  • ծիսական ուտեստների ճանաչում

Անհրաժեշտ Է

  • ջուր
  • ձեթ
  • շաքարավազ
  • ալյուր
  • սոդա
  • գունաներկ

Նկարագրություն՝  Դասարանը վերածում ենք խոհանոց-լաբորատորիայի։Սովորողները հագնում են իրենց աշխատանքային գոգնոցները,սեղանին դնում անհրաժեշտ մթերքները: Դասվարի, խոհարարի կամ ծնողի հարցերի օգնությամբ սովորողը պատմում է, թե որ բաղադրիչից հետո որը պետք է ավելացնի:Սովորողների մի խումբը խմոր է անում։ Յուրաքանչյուր բաղադրիչն ավելացնելիս սովորողը բացատրում է, թե ի՞նչ համ կտա:Հաջորդ խմբի սովորողները խմորը կտրատում են, գունդ դարձնում, գրտնակում՝ փորձելով բացել այն, մյուսները՝ձևավորում խմորը:Ձևավորման ընթացքն ուղեկցվում է բարեմաղթանքներով:Ցանկության դեպքում կարող են մարդահացիկներին անուն դնել:Վերջում դնում ենք ջեռոցը և հետևում, թե որքա՞ն ժամանակում այն պատրաստ կլինի:Մի խումբ սովորողներ էլ այդ ընթացքում փորձում են ֆոտոխցիկով նկարել թխման գործընթացը:

Արդյունքը հրապարակվում է դասարանական բլոգում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: