Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Նոյեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատես․ Կավե կախազարդերОпубликовано 18.11.2020

Օրը՝ 19.11.2020թ.

Ժամ՝ 11:00-12:00

Մասնակիցները՝ 5 տարեկաններ

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց, 5 տարեկանների դասարան-լաբորատորիա

Խորհրդատու տեխնոլոգ՝ Արուսյակ Մաթևոսյան

Նպատակը՝ կավե կախազարդերի ստեղծում, նախապատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքի։

Խնդիրները.

  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Ստեղծագործականության և երևակայության զարգացում
  • Մանր մոտորիկայի զարգացում
  • Նյութի այլընտրանքային կիրառում կավով աշխատանքում

Աշխատանքի ընթացքը.

Սովորողները հագնում են տեխնոլոգիական գոգնոցները, նախապատրաստում կավի համար աշխատանքի տախտակները, բաժանվում խմբերի և արդեն նախապես մշակած կավը բաժանում ըստ քանակի։

Յուրաքանչյուրը ստեղծում է իր անհատական և ինքնատիպ կախազարդը։

Անհրաժեշտ նյութերը. կավ, տեխնոլոգիական տախտակ, տեխնոլոգիական դանակ, թելեր, գունաներկեր…

Արդյունքները՝ մեր դասարանական բլոգում

Թռչնի կերամաններ

Մեր այլընտրանքային թռչնի կերամաններն պատրաստ են։ Այսօր սովորողների հետ պատրաստեցինք տարբերվող և այլընտրանքային կերամաններ։ Իսկական խառնաշփոթ էր մեր դասարանում։

Աշխատանքը վերջացնելուց հետո գնացինք բակ և կախեցինք բակի ծառերին ։

Սիրեք և խնայեք բնությունը։

Մեզ հետ համագործակցեց Արուսյակ Մաթևոսյանը։

Գինեգործության սեմինար

Այսօր հերթական սեմինարի ժամանակ զրուցեցինք գինու ստեղծման, տեսակների, գինեգործության մասին, որից հետո համտեսեցինք մեր ձեռքերով պատրաստած գինիներց մեկ`Արենի։

Այլընտրանքային տեխնոլոգիա

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկաններն գտնվում էինք մեր չքնաղ բնություններից` 《Ջրվեժի արգելոց》գոտում։

Այնտեղ հավաքեցինք գեղեցիկ գույնզգույն` տերևներ, սնկեր, կաղիններ, բույսեր, և տեղում իրականացրեցինք այլընտրանքային տեխնոլոգիական գործունեություն։

Որից հետո սաների պատրաստածը կտեղափոխենք մեր դասասենյակ և կփաքցնենք մեր անկյուններից մեկում։

Վերնատուն. Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Այսօր վերնատանը երեխաների հետ միասին, զրուցեցինք և պատմեցինք թռչունների մասին, որտեղ են նրանք ապրում, ինչ գույնի են, ինչպես պետք է խնամենք նրանց ձմռանը։ Սաները պատմեցին իրենց տանը բնակվող թռչունների մասին։

Մենք պատրաստվում ենք սաների հետ միասին մեր նախագծին այլընտրանքային 《թռչնի կերամաններ》։

«Այլընտրանքային կերամաններ թռչունների համար» նախագիծ

Ժամանակահատվածը՝ Հիմնականում ձմռան երեք ամիսներն

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց

Նախագծի մասնակիցներ` Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Համագործակցություն` Արուսյակ Մաթևոսյանի հետ

Պատասխանատուներ՝  Ալինա Մարզումանյան, Լիլիա Զախարյան

Նպատակ և խնդիրներ

Գիտելիքների հարստացում, ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում:

Կերակրել թռչուններին, գրանցել այն տեսակներին, որոնք կայցելեն կերամանը դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին և լուսանկարել նրանց կերամանի վրա:

Oգնել մեր շրջաապատի թռչուններին հաղթահարել անբարենպսատ պայմանները և պատրաստվել բնադրման շրջանին:

Փոխարենը մենք կստանանք գեղեցիկ հնարավորություն խոշոր պլանով տեսնել սնվելու նպատակով մեր այգի այցելած թռչուններին:

Նախապատրաստական փուլ.

Այս փուլում սովորողները սկսում են տարբեր նյութեր հավաքել թռչունների մասին: Ի՞նչ ձևի են, ի՞նչ գույններ ունեն: Ինչպե՞ս են նրանք զարգանում: Ինչպե՞ս կարելի է կերակրել այգիում:

«Այլընտրանքային կերամաններ թռչունների համար» ստեղծման փուլ

Այս փուլում սովորողները հատուկ այլընտրանքային բաժակների մեջ կեր են լցնում, կախում են Արևելյան դպրոցի բակում: Ամեն օր սկսում են դիտել, հետևել, նայել կերամանների վրայի թռչուններին։

Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային  նկարներ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Աշխատանքային նախագիծ 09․11․2020-13.11.2020

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ

Ճաշացանկ-09.11-13.11.2020

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հ․ Թումանյան  « Քամին» 

Շաբաթվա երգերը՝  Հեփ-հոփ, կոտ ու կես

Ազգային պարեր՝ Օր պար, ճոր պար

Շաբաթվա նախագծեր՝

09․11.2020թ․

  • 09:00-09:15   Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:00   Լեզվագործունեություն.Հ․ Թումանյան  « Քամին» բանաստեղծության խաղ-ուսուցում
  • 10:00-10:30   Նախաճաշ
  • 10:30-11։00  Երաժշտական գործունեություն․ Հեփ-հոփ, կոտ ու կես
  • 11։00-12։00 Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00  Ազգային պարեր՝  Օր պար, ճոր պար
  • 13:00-13:30  Օրվա ամփոփում ռադիոլուրի տեսքով
  • 13։35-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Խոշորացույցով ուսումնասիրություն «Դասարանը ջերմոց լաբորատորիա» 
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

10․11․2020թ․

  • 09:00-09:15  Առավոտյան   ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:00 
  •  Մարզական դադար
  • 10:00-10:30  Նախաճաշ
  • 10։30 -11։00  Ուրախ ռուսերեն․ Учим числа
  • 11։00-11։30 Բանավոր մաթեմատիկա, թվերի կազմություն
  • 12։30-13։00   Ճաշ
  • 13։00-13։30  Զրույց-քննարկում․ ինչպես պատրաստվել ճամփորդության
  • 13:30-14:00  Մանր մոտորիկան զարգացնող խաղեր
  • 14։00-15։00 մարզական խաղեր
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Լեզվագործունեություն Հ․ Թումանյան  « Քամին» բանաստեղծության խաղ-ուսուցման կրկնողություն
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

11․11․2020թ․

  • 09:00-09:15  Առավոտյան  ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:00  Մարզական դադար
  • 10:00-10:30  Նախաճաշ
  • 10։40-11։30  Նախապատրաստական աշխատանք․ «Հինգ տարեկանների երգչախումբ» նախագիծ
  • 11։30-12։30  Ես սեբաստացի եմ
  • 12։30-13։00 Ճաշ
  • 13։00-13։30 Բանավոր մաթեմատիկա, թվակազմություն
  • 13։35-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն  «Այլընտրանքային կերամաններ թռչունների համար» նախագիծ
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

12․11․2020թ․

  • 09:00-09:15   Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:00   Լեզվագործունեություն. Հ․ Թումանյան  « Քամին» 
  •  բանաստեղծության խաղ-ուսուցում
  • 10:00-10:30   Նախաճաշ
  • 10:30-11։00  Նախապատրաստվում ենք ստուգատեսին
  • 11։00-12։00 «Նոյեմբերիկ» ստուգատես․
  • 12։00-12։30 Ճաշ
  • 12։30-13։00 Ուրախ ռուսերեն․Сколько тебе лет?
  • 13։00-13։30 Ազգային պար  Փափուրի
  • 13։30-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

13․11․2020թ․

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:00 Նախաճաշ
  • 10:00-10:20 Նախապատրաստվում ենք ճամփորդության
  • 10։30 -14։00 Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց
  • 14։00-14։30 Ճաշ
  • 14։30-15։00 Հանգստի ժամ
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15:30- 16:00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Untitled.png

Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց՝  13․11․2020թ․

Մեկնարկ՝  ժամը 10:30

Վերադարձ՝ 14:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

 Նպատակը՝

Խնդիրները՝

  • Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • Միասին քայլելու, դժվարություններ հաղթահարելու հմտության զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, խնամք
  • Ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները)
  • Բանավոր խոսքի զարգացում.
  • Ստեղծագործական մտքի զարգացում

Ճամփորդելու համար անհրաժեշտ է.

Առողջ սնունդ, ջուր, տաք բաճկոն, հարմար սպորտային կոշիկներ,գլխարկ,մանրադիտակ, հեռադիտակ,  աղբի տոպրակ, ձեռնոցներ, առաջին բուժօգնության պարագաներ, սոսինձ, թղթեր:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Ջրվեժի արգելոցը: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին մտագրոհով մեթոդով ասում ենք բառեր, որոնք կապ ունեն ծառի հետ, զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, որից հետո բաժանվում են խմբերի ու ասում ենք ծանոթ ծառերի անուններ։ Կոմիտասյան օրերի ամփոփում։

Ճամփորդության ընթացք`

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ դեպի այգի
  4. Նախաճաշ
  5. Կոմիտասյան երգերի կատարում
  6. Ծառերի, թփերի դիտարկում
  7. Տեխնոլոգիական աշխատանք
  8. Ռոդարու «Սոճիների պուրակում» երևակայական քերականությունից

Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, քանի կիլոմետր ճանապարհ ենք անցել։

Ուսումնասիրելու ենք ծառերը, փորձելու ենք գտնել մեզ ծանոթ տեսակներ։ Իրականացնելու ենք բացօթյա ընթերցանություն, տեխնոլոգիական աշխատանք:

Ակնկալվող արդյունքները

Ունենալ կոմիտասյան երգերի ռադիոպատում , աշխատանքների ցուցահանդես դասվարի բլոգում, թփերի տեսակների մասին ճանաչողական նյութերի փաթեթի ստեղծում :

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան