Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Նախագծի ժամանակահատվածը՝ 08- 31.01.2021թ.


Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Նպատակ՝ մասնակցել ամենամյա բաց մարմնամարզական, բնագիտատեխիկական,ազգագրական, Դիջիթեք 2021 ստուգատեսներին:

Ճամբարի ուղղությունները

Մարզական ստուգատես

  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Լող
  • Ձմեռային մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ, ձնային նկարչություն, ձմեռային -բակային խաղերի կազմակերպում

Ուսումնական ճամփորդություններ

  • Ջրվեժ անտառապարկ
  • Mind Centre կառուցողական խաղերի կենտրոն

Համագործակցային նախագծեր

  • Արևելյան դպրոցի տարատարիք սովորողների հետ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում իրականացնելու ենք բնագիտականա փորձեր
  • Ազգային պարերի ուսուցում Լաերտ Գրիգորյանի հետ
  • Ազգային խաղերի ուսուցում Մարինե Մկրտչյանի հետ
  • Ճակտոցների ստեղծում Արուսյակ Մաթևոսյանի հետ
  • Բատիկայով թաշկինակների ստեղծում ընկեր Մերի կարի արհեստանոցում՝Քոլեջ։ Թաշկինակները նախատեսված են թաշկինակներով պարի համար։
  • Պարերգերի ուսուցում Քոլեջի 5 տարեկանների հետ, հաշվետու համերգ -ներկայացում Արևելքի և Քոլեջի վերնատանը։

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

  • Հունվարի 7 «Հունվարիկ». Ընտանեկան-երաժշտական ստուգատես
  • Հունվարի 14 «Հունվարիկ» ստուգատես․ Ծիսական խոհանոց-լաբորատորիա
  • Հունվարի 21 «Հունվարիկ». ազգային խաղերի ստուգատես
  • Հունվարի 28 «Հունվարիկ» . Բնագիտական ստուգատես

Ուսումնական ռադիո «Արևներ» -ներկայացնում են 5 տարեկանները։

Լրացվող․․․

«Դասարանը բաց լաբորատորիա» նախագիծ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց

Նախագծի մասնակիցներ`Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Խորհրդատու` Շողիկ Պողոսյան

Պատասխանատու` Ալինա Մարզումանյան

Նախագծի նպատակը՝

Ձմեռային ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում դասարանը բաց ջերմոց լաբորատորիայի վերածում, բնագիտության վերաբերյալ ուսումնական նյութերի ստեղծում:

Խնդիրներ` բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ, թաղար, բույս, պտուղ/, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում, բանջարեղենի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում։

Նախապատրաստական փուլ. Այս փուլում սովորողները սկսում են տարբեր նյութեր հավաքել  բանջարեղենների մասին: Ի՞նչ ձևի է, ի՞նչ հոտ համ ունի: Ինչպե՞ս է նա աճում: Ինչպե՞ս կարելի է ջրել, խնամել: Վարպետության դասերի են մասնակցում տիկին Շողիկի բուսաբուծության լաբարատորիա:

Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը, գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։

Ուսումնասիրում են բանջարեղենի սերմերը

Այցելություն սաների հետ միասին բանջարեղենի խանութ՛ ուսումնասիրելու, տեսնելու, ծանոթանալու բանջարեղենների հետ, որից հետո կատարում ենք գնումներ։

Վերադառնում ենք կրթահամալիր, հասունացած բանջարեղենից առանձնացնում ենք սերմերը , չորացնում, հետո տնկում։

Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային  նկարների ցուցահանդես:

Բանջարանոցի ստեղծման փուլ. Այս փուլում ստեղծում ենք ինքնաշեն թաղարներ, սովորողները հող են լցնում, ցանում են սերմերը: Ամեն օր սկսում են ջրել, հետևել, խնամել, նայել խոշորացույցով։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մանկավարժական ճամբար (դեկտեմբերի 28-30)

Դեկտեմբերի 28

ֆիզիկական միջավայր

  • 10։30-11։00 կաբինետի մաքրություն
  • 11։30 ՝ պատրաստություն հունվարյան ուսումնական ճամբարներին, ստուգատեսներին

Դեկտեմբերի 29

Դեկտեմբերի 30

Առցանց հավաք
10։00՝ մանկավարժական աշխատողների առցանց ժողով

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Այս անգամ ճամփորդության էինք գնացել դեպի` Հենրիկ Մալյանի թատրոն։

Շա՜տ հեքիաթիային և կախարդական ներկայացում դիտեցինք։

Արևելյան դպրոցի 5 տարեկաններն մեծ ոգևորությամբ և տպավորությամբ վերադարձան կրթահամալիր։

Սա էլ փոքրիկ տեսանյութը մեր թատրոնից, բարի դիտում։

Ֆոտոշարքը` Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Այլընտրանքային տեխնոլոգիա. Եղջերուն

Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ պատրաստեցինք այլընտրանքային տեխնոլոգիական աշխատանք` 《տոնական եղջերուն》։

Կրթահամալիրի բակից հավաքեցինք գեղեցիկ տերևներ, և ահա պատրաստեցինք տոնական մեր բացիկը։

«Դեկտեմբերիկ»․ Համակարգչային հմտությունների ստուգատես, ամանորյան մեդիաբացիկներ

Օրը՝  17.12.2020թ․ 

Ժամը՝ 11։00-12։00

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց, հինգ տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ

Պատասխանատու՝ Լիլիա Զախարյան , Ալինա Մարզումանյան

Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նկարագրությունը՝

Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:

Արդյունքը

Բոլոր մեդիաբացիկները տեղադրվում են դասարանական բլոգում։

«Դեկտեմբերիկ» ստուգատես. Դասարանը՝ բաց-արվեստանոց, ամանորյա ինքնաշեն խաղալիքներ, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատեսն ։ Այս անգամ դասարանը վերածել ենք արվեստանոցի։ Քանի որ տոներն են մոտենում և պատրաստվել է պետք, պատրաստում ենք ինքնաշեն խաղալիքներ։ Տեսե՛ք , ի՜նչ հավես է ստացվել։

Կոճղիկ ձնեմառդուկները

Քանի որ շուտով տոներն են մոտենում, մեզ մոտ Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակում կատարյալ խառնաշփոթ է, ուզում ենք հասցնել պատրաստել շա՜տ ու գեղեցիկ այլընտրանքային զարդարանքներ, երեխաները մեծ ոգևորությամբ են այդ ամենը պատրաստում։