Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Նախագծի ժամանակահատվածը՝ 08- 31.01.2021թ.


Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Նպատակ՝ մասնակցել ամենամյա բաց մարմնամարզական, բնագիտատեխիկական,ազգագրական, Դիջիթեք 2021 ստուգատեսներին:

Ճամբարի ուղղությունները

Մարզական ստուգատես

  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Լող
  • Ձմեռային մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ, ձնային նկարչություն, ձմեռային -բակային խաղերի կազմակերպում

Ուսումնական ճամփորդություններ

  • Ջրվեժ անտառապարկ
  • Mind Centre կառուցողական խաղերի կենտրոն

Համագործակցային նախագծեր

  • Արևելյան դպրոցի տարատարիք սովորողների հետ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում իրականացնելու ենք բնագիտականա փորձեր
  • Ազգային պարերի ուսուցում Լաերտ Գրիգորյանի հետ
  • Ազգային խաղերի ուսուցում Մարինե Մկրտչյանի հետ
  • Ճակտոցների ստեղծում Արուսյակ Մաթևոսյանի հետ
  • Բատիկայով թաշկինակների ստեղծում ընկեր Մերի կարի արհեստանոցում՝Քոլեջ։ Թաշկինակները նախատեսված են թաշկինակներով պարի համար։
  • Պարերգերի ուսուցում Քոլեջի 5 տարեկանների հետ, հաշվետու համերգ -ներկայացում Արևելքի և Քոլեջի վերնատանը։

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

  • Հունվարի 7 «Հունվարիկ». Ընտանեկան-երաժշտական ստուգատես
  • Հունվարի 14 «Հունվարիկ» ստուգատես․ Ծիսական խոհանոց-լաբորատորիա
  • Հունվարի 21 «Հունվարիկ». ազգային խաղերի ստուգատես
  • Հունվարի 28 «Հունվարիկ» . Բնագիտական ստուգատես

Ուսումնական ռադիո «Արևներ» -ներկայացնում են 5 տարեկանները։

Լրացվող․․․

«Դասարանը բաց լաբորատորիա» նախագիծ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց

Նախագծի մասնակիցներ`Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Խորհրդատու` Շողիկ Պողոսյան

Պատասխանատու` Ալինա Մարզումանյան

Նախագծի նպատակը՝

Ձմեռային ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում դասարանը բաց ջերմոց լաբորատորիայի վերածում, բնագիտության վերաբերյալ ուսումնական նյութերի ստեղծում:

Խնդիրներ` բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ, թաղար, բույս, պտուղ/, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում, բանջարեղենի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում։

Նախապատրաստական փուլ. Այս փուլում սովորողները սկսում են տարբեր նյութեր հավաքել  բանջարեղենների մասին: Ի՞նչ ձևի է, ի՞նչ հոտ համ ունի: Ինչպե՞ս է նա աճում: Ինչպե՞ս կարելի է ջրել, խնամել: Վարպետության դասերի են մասնակցում տիկին Շողիկի բուսաբուծության լաբարատորիա:

Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը, գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։

Ուսումնասիրում են բանջարեղենի սերմերը

Այցելություն սաների հետ միասին բանջարեղենի խանութ՛ ուսումնասիրելու, տեսնելու, ծանոթանալու բանջարեղենների հետ, որից հետո կատարում ենք գնումներ։

Վերադառնում ենք կրթահամալիր, հասունացած բանջարեղենից առանձնացնում ենք սերմերը , չորացնում, հետո տնկում։

Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային  նկարների ցուցահանդես:

Բանջարանոցի ստեղծման փուլ. Այս փուլում ստեղծում ենք ինքնաշեն թաղարներ, սովորողները հող են լցնում, ցանում են սերմերը: Ամեն օր սկսում են ջրել, հետևել, խնամել, նայել խոշորացույցով։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: