
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևելյան դպրոց
Նախագծի մասնակիցներ`Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Խորհրդատու` Շողիկ Պողոսյան
Պատասխանատու` Ալինա Մարզումանյան
Նախագծի նպատակը՝
Ձմեռային ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում դասարանը բաց ջերմոց լաբորատորիայի վերածում, բնագիտության վերաբերյալ ուսումնական նյութերի ստեղծում:
Խնդիրներ` բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ, թաղար, բույս, պտուղ/, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում, բանջարեղենի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում։
Նախապատրաստական փուլ. Այս փուլում սովորողները սկսում են տարբեր նյութեր հավաքել բանջարեղենների մասին: Ի՞նչ ձևի է, ի՞նչ հոտ համ ունի: Ինչպե՞ս է նա աճում: Ինչպե՞ս կարելի է ջրել, խնամել: Վարպետության դասերի են մասնակցում տիկին Շողիկի բուսաբուծության լաբարատորիա:
Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը, գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։
Ուսումնասիրում են բանջարեղենի սերմերը
Այցելություն սաների հետ միասին բանջարեղենի խանութ՛ ուսումնասիրելու, տեսնելու, ծանոթանալու բանջարեղենների հետ, որից հետո կատարում ենք գնումներ։
Վերադառնում ենք կրթահամալիր, հասունացած բանջարեղենից առանձնացնում ենք սերմերը , չորացնում, հետո տնկում։
Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային նկարների ցուցահանդես:
Բանջարանոցի ստեղծման փուլ. Այս փուլում ստեղծում ենք ինքնաշեն թաղարներ, սովորողները հող են լցնում, ցանում են սերմերը: Ամեն օր սկսում են ջրել, հետևել, խնամել, նայել խոշորացույցով։
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: