Սեմինար

Հունվարի 27, ժամը՝ 12:00-13:00 – պարերգեր, երգչախումբ․ պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան․ Արևելքի Վերնատուն
Երկձայն երգչախումբ․

Երկինքն ամպել է (երկձայն)
Խոսք:Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)

Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է,
Գամ դռնեն անցնեմ՝
Հոգյակս հոն է։

Երկինքն ամպել է,
Գետինը թաց է,
Յարս քնել է,
Երեսը բաց է։

Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ,
Սրտիս մեջ լցւսվ
Մի բուռը կրակ։

Կոմիտաս
Էս գիշեր, լուսնակ գիշեր (երկձայն)

Էս գիշեր լուսնյակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկել գետին նախշել.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: 
 
Ա՜յ գիշեր, դարձիր արի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: 

Մենակ յարս ինձ համար,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սրտով խոսքը կատարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Կոմիտաս. կաքավի գովքը (երկձայն)

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես, կելնես երգ ու տաղով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Կոմիտասյան նոր պարերգեր․

Ձուն դնեմ թավեն, խաշեմ

  1. Ձուն դնեմ թավեն, խաշեմ
    Ելնեմ տանիքը աշեմ:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Կայնել ես վարդի հովին,
    Քամին տա ծոցիդ մովին:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Բուսել ես բաղի միջին,
    Դու ես իմ խաղի միջին:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Քան լուսինն ամպի տակ

Խորոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Կոմիտաս <<Լեզուս չի խոսում>>

Լեզուս չի խոսում, լալ եմ, հո՜, յարո,
Ես քու ձեռից հիլալ եմ, հո՜, յարո,
Ալագյազ բարձր սարի, հո՜, յարո,
Պաղ աղբյուրից զուլալ եմ, հո՜, յարո:

Քան լուսինն ամպի տակով, հո՜, յարո,
Դու ջուր կերթաս ձորակով, հո՜, յարո,
Հոգիս քեզ մատաղ լինի, հո՜, յարո,
Սիրտս կերես կըրակով, հո՜, յարո:

Քարի տակին պաղ աղբուր, հո՜, յարո,
Արծաթի թաս, ոսկի ջուր, հո՜, յարո,
Ես կըվառիմ քո սիրուն, հո՜, յարո,
Մի թաս ուզեմ, էրկուս տուր, հո՜, յարո:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы