Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բակային խաղեր. Արևներ ջոկատ

Արևներ ջոկատը այսօր մի լավ զվարճացավ, սահեցին սահնակով, խաղացին ձնագնդի, գլորվեցին և մեծ բավականություն ստացան։

Իսկ սա տեսանյութը

Քոլեջի և Արևելքի 5 տարեկանների համագործակցությունը

Ազգագրական փառատոնին ընդառաջ հյուր էին եկել Քոլեջի 5 տարեկաններն։

Միասին երգեցինք, պարեցինք, խաղացինք մեր ազգագրական խաղերը։ Այս համագործակցությունը հուսանք շարունակական բնույթ կկրի։

Տեսանյութը այստեղ`

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ»

Օրը՝ 21.01.2021

Ժամը՝  11։00֊12։00

Վայր՝Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզ  5-6 տարեկան ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան , Ալինա Մարզումանյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նպատակը՝ Դդմային մեդիաբացիկների ստեղծում, ստեղծագործականության և երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Նկարագրություն՝ Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում դդմային կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների հորինած դդմային հանելուկները, դդմագովքերը, հեքիաթները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս:

Արդյունքում՝

Բոլոր մեդիադդմաբացիկները կտեղադրվեն դասարանական բլոգում:

Արևներ ջոկատի ճամբարային գործունեություն 18․01․2021 -22․01․2020

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ

Ճաշացանկ

Ուսումնական ճամբար 2021․ ուղեցույց

Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Համագործաքցային նախագիծ

Վարպետության դաս․ Ֆոտոխցիկը որպես ուսումնական գործիք -բաց դասը վարում ՝ Լիլիթ Դադիկյանը-ծնող

Շաբաթվա երգերը՝  «Օր պար, Ճոր պար»«Պսակ-պսակ»,Կռունկ ջան արի, արի -դասավանդող՝ Տաթև Մանվելյան

Շաբաթվա բանաստեղծությունը՝  Հ. Թումանյան «Փիսիկի գանգատը»

Շաբաթվա պարը՝ Կարնո Քոչարի

18․01․2021թ․

  • 11։00-12։00 Համագործակցային նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ՝ հյուսելու ենք ճակտոցներ
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00 Ծննդյան ծես․ Նշում ենք Մարինայի ծնունդը։
  • 13:00-13:30   Շաբաթվա պարը՝ Կարնո Քոչարի
  • 13։35-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00  Մարզական դադար
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

19․01․2021թ․

20․01․2021թ․

  • 11։00 Ճամփորդություն
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Նախագծի իրագործում «Դասարանը Բանջարանոց լաբորատորիա» երրորդ փուլ《 ուսումնասիրում խոշորացույցով》, ուսումնասիրում ենք բանջարեղենների սերմերը
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

21․01․2021թ․

22․01․2021թ․

  • 10:00-10:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց
  • 10։45-11։30 Լողի ստուգատես
  • 11։30-12։10 Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։30 Ճաշ
  • 13։30-14։00 Հեքիաթի ունկնդրում
  • 14։00-15։00 Նախագծի իրագործում «Դասարանը Բանջարանոց լաբորատորիա» 
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

«Հունվարիկ». Ամանորյա ազգային (ծիսական) խաղերի ստուգատես, ամփոփում

Այսօր  «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատեսն էր։ Այս անգամ խմբասենյակը վերածել ենք դասարան -լաբորատորիայի և խաղում էինք ազգային խաղեր, ընկուզախաղեր։ Արդյունքը՝ տեսե՛ք մեր տեսանյութում։

Հասանք Ագարակ

Արևելյան դպրոցի 5-6 տարեկան մի խումբ ճանբարականեր այցելել են Ագարակ։

Մեզ դիմավորեց ընկեր էդմոնը, միասին շրջեցինք, խնամեցինք և կերակրեցինք կենդանիներին, իսկ վերջում էլ ձիավարեցինք։

Համոզվեք ինքներդ։

Սա էլ ֆոտոշարքը Ագարակից։

《Արևներ 》ջոկատ

Այսօր տուն գնալուց առաջ 《Արևներ 》 մոտ մի լավ խառնաշփոթ էր, մի մասը նվագում էր, մյուսները օղակ էին պտտում, իսկ մի քանիսնել շախմատ էին խաղում։

Ինչպես միշտ, բաց և ազատ մեր ընտրությունների մեջ։

Այ այսպիսին ենք մենք`Սեբաստացիներս