Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Ժամանակահատվածը՝ մարտի 1-ից -ապրիլի 7

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանայան

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ

Նպատակը՝ Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

  • Պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)
  • Մայրիկագովք. ֆիլմի ցուցադրություն նվիրված մայրիկներին
  • «Արևներ» ռադիոյի թողարկում՝ նվիրված մայրիկներին

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային)
  • Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, ջրաներկով, գունավոր մատիտներով

Բնագիտություն + մեդիա

  • Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: Իմ թաղարը
  • Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Արդյունքում՝

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: