Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Իմ գեղեցիկ այգին

Ապրիլի 22-ը երկրի օրն է։

Վաղ տարիքից երեխաներին անհրաժեշտ է տեղեկացնել այն վայրի և մոլորակի պահպանման կարևորության մասին, որտեղ մենք ապրում ենք, Որ Երկրի լավ առողջությունը շատ բան կախված է շրջակա միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքից: Անհրաժեշտ է, որ երեխաները դրական սովորություններ ձեռք բերեն, երբ խոսքը վերաբերում է նաև բնությանը, ինչպիսիք են.

Հողը սերմանելը, խնամելը որոշ միջոցներ են, որոնք մենք կարող ենք իրականացնել, որպեսզի երեխաները գիտակցեն, որ եթե մենք հոգ տանենք հողի մասին, դա մեզ պտուղ կտա:

Արևելքի արևները այդ օրը որոշեցին ստեղծել իրենց գեղեցիկ այգին։

Զրույց բույսերի մասին

Տնկեցինք մեր ծաղիկները

Դե ինչ դիտեք մեր տեսանյութը։

Իմ գեղեցիկ այգին

Նախագծի մասնակիցներ`Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու` Ալինա Մարզումանյան

Նախագծի նպատակը՝ 

Նպատակներից մեկը
այն է, որ երեխան սիրի բնությունը, և նրա մեջ զարգանա բնության հանդեպ
խնամատար վերաբերմունք, ձևավորվի բնության
պահպանության անհրաժեշտության զգացողություն և
զինի նրան այդ ուղղությամբ որոշակի աշխատանքային
հմտություններով: Երեխայի ընդհանուր զարգացումը
կազմակերպված միջավայրում նրա կողմից գիտելիքի
և հմտությունների ու կարողությունների
ձեռքբերումը: Եվ վերջապես ստեղծել գեղեցիկ և մաքուր միջավայր։

Խնդիրներ` բնագիտական գիտելիքների հարստացում/թաղար,բույս ,պտուղ/, հետազոտելու,ուսումնասիրելու, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում, բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում:

Ընթացքը`

Սովորողները սկսում են նյութեր հավաքել բույսերի մասին: Զրուցում ենք ի՞նչ ձևի են, ի՞նչ հոտ ունեն: Ինչպե՞ս են նրանք աճում: Ինչպե՞ս կարելի է ջրել, խնամել:

Ավարտը`

Սովորողների հետ միասին այգում տնկում ենք մեր թաղարները, որից հետո ջրում և մշակում ենք։

Վայրը`

Արևելյան դպրոցի այգիում։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ավարտից հետո սաները պատմում են իրենց կատարած աշխատանքի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում։

Հորինուկներ

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններն հորինում են իրենց հանելուկները։

Եկեք միասին գուշակենք

Աշխատանքային նախագիծ՝ 19-23․04․2021թ․

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ

Ճաշացանկ

Շաբաթվա երգ՝ Վիճակի երգ

Պար՝ Ոտքերով պար․մեդիաուրբաթ համերգ

Շաբաթվա հեքիաթը՝ Ջ․ Ռոդարի՝ Գրքից փախած մկնիկըՈչ մի բանից մարդուկը

Շաբաթվա նախագծերը՝

19․04․2021թ․

  • 11։00-11։30 Մաթեմատիկական գործունեություն
  • 11։30-12։30 Ծանոթանում ենք Յասաման բառին
  • 12։30-13։00  Ճաշ
  • 13։00-13։30 Հեքիաթի ընթերցում-քննարկում․Ջ․ Ռոդարի՝ Ոչ մի բանից մարդուկը
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Բակային զբոսանք
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30- 16։00  Հեքիաթի ժամ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

20․04․2021թ․

  • 11։30-12։00 Հեքիաթի ընթերցում-քննարկում Ղ․ Աղայան՝ Արևի հրամանը
  • 11։30-12։00 Բանավոր մաթեմատիկզ
  • 12։00-12։30 Ճաշ
  • 12։30-13։20  Աղայան+Ռոդարի ուսումնական նախագիծ
  • 13։00-13։30 Զրույց և խաղ հակահրդեհային անվտանգության կանոնների մասին։
  • 14։30-15։00 Զբոսանք հակաբացիլ միջավայրում
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Լեզվագործունեություն՝ հեքիաթի ընթերցում
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

21․04․2021թ․

  • 10:30-11։30 Մեդիագրագիտություն․նկարում և մուտքագրում ենք փիղ և թիթեռ
  • 11։30-12։00  Հեքիաթ՝  Ջ․ Ռոդարի- Թարս հարցեր
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։30-Ուրախ ռուսերեն ՝ Я могу․․․19-23․04․2021
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30- 16։00  Երաժշտական գործունեություն. Վիճակի երգ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

22․04․2021թ․

23․04․2021թ․

  • 10:00-10:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց
  • 10։45-11։30 Լող
  • 11։30-12։10 Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։00 Ճաշ
  • 13։35-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00  Մարզական դադար
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

Ագարակ

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ միասին այցելել էինք Ագարակ։ Այնտեղ շրջեցինք, կերակրեցինք և խնամեցինք կենդանիներին։

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 22.04.2021թ.

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Արևելյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա

Մասնակիցներ՝Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան

Անհրաժեշտ նյութեր՝ Հեքիաթների գիրք

Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության, երևակայության զարգացում,դիմացինին լսելու, լսածը ստեղծականորեն վերլուծելու կարողությունների զարգացում

Խնդիրները՝

  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Կենդանի խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
  • Մեկը մյուսին շարադրելու, լրացնելու մշակույթը

Նկարագրություն՝ Դասվարը ընթերցում է նախապես ընտրած երևակայական հեքիաթը: Սովորողների հետ միասին զրուցում են, քննարկում: Այնուհետև դասարան-լաբորատորիան վերածում հեքիաթաբեմի, որտեղ յուրաքանչյոր սովորող պատմում- նկարագրում է իրեն դուր եկած հատվածը՝ տալով երևակայություն և ստեղծականություն:

Սովորողը կարող է որոշել.

  • հեքիաթին նոր ավարտ
  • նոր վերնագիր
  • նոր հերոսներ
  • այլ զարգացումներ

Գրական ստեղծագործությունների ցանկը.

Պատրաստի ռոդարիական ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Ճանապարհային երթեւեկության կանոնները

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ միասին դիտեցինք ուսուցողական տեսանյութ ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ, որից հետո ունեցանք զրույց քննարկում` անվտանգության կանոնների մասին։