
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ուսումնական Ագարակ
Տևողությունը` շուրջտարյա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Նախագծի պատասխանատու՝ Ալինա Մարզումանյան
Համագործակցում՝ Էդմոն Փաշինյան
Նպատակ և խնդիրները՝
- Այցելել Ագարակ
- Նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
- Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:
- Հախթահարել իրենց վախերը կենդանիների նկատմամբ
- Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ:
- Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին:
- Փորձել տեղեկություններ հավաքել կենդանու ցեղատեսակի, խնամքի և այլնի մասին: Քննարկումը տեղափոխել դասարան, ընտանիք:
Ընթացքը՝
- Քայլք դեպի ագարակ
- Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
- Սովորողները անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
- Սովորողները սովորում են ինքնուրյուն կերակրելու և խնամելու ձիերին
- Սովորում ենք ձիավարել
Արդյունքները՝
Ես և շրջակա աշխարհը տեսնել ագարակի պրիզմայով:
Հաճախակի լուսաբանել և պատմել ագարակում ապրող կենդանիների մասին:
Ագարակից ֆոտոշարեր թողարկել, ռադիոլուր պատրաստել Ագարակի մասին։
Թողարկել բլոգում;