
«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողների հյուրն էր Հասմիկ Երիցյանը՝ Արևիկ Աղասյանի մայրիկը։ Թեման՝ «Կաթնաթթվային մթերք, բիո սնունդ»։ Զրույց-քննարկում ունեցաք կաթնաթթվային մթերքի մասին, օգտակարության և հակացուցումների մասին։ Հասմիկ Երիցյանը ներկայացրեց իր ստեղծած քամած մածնի գնդիկները համեմված տարբեր համեմունքներով։ Մեր նախագծին էին միացել Միջին դպրոցի սովորողները, դասավանդողները։ Իսկ վերջում՝ համեղ հյուրասիրություն։
Տեսանյութը՝ Սյուզաննա Սարգսյանի